Պանրի շուկայում առաջիկայում զգալի դեֆիցիտ է սպասվում
Հայաստանի պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն ահազանգում են. պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ։ Պատճառը կաթի արտադրությունն է, որը ՀՀ-ում սեզոնային բնույթ է կրում։
«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ, ՀՀ Շիրակի մարզում պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերությունն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում։ Իսկ շուկայում այսօր դեռ սպառվում է «Իգիթ»-ի անցյալ տարվա արտադրանքը։ Բացի այս՝գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն արդեն ազդել է պանրի գնագոյացման վրա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: