Օբամա. Պետք է նոր քայլեր ձեռնարկել Սիրիայի կառավարության վրա ճնշումներ գործադրելու համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ քննարկում է Սիրիայի կառավարության վրա ճնշումներ գործադրելու նոր ճանապարհները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել, որը մեզ թույլ կտա ավելի մեծ ճնշում գործադրել Ասադի վարչակարգի վրա: Մենք շարունակելու ենք աշխատել բոլոր կողմերի հետ, ովքեր փորձում են դիվանագիտական լուծումներ գտնել»,-Հորդանանի թագավոր Աբդուլա 2-րդի հետ հանդիպման ժամանակ ասել է Օբաման` չմանրամասնելով այդ քայլերի մասին:
ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ սիրիական ճգնաժամի արագ լուծման նախագիծ չի ակնկալում:
«Մենք գտնում ենք, որ այս հարցը հնարավոր կլինի կարգավորել կարճ ժամկետում, այդ պատճառով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Սիրիայում հումանիտար իրավիճակը բարելավելու համար»,-պարզաբանել է ԱՄՆ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը