2013թ-ին Հայաստանում ախտորոշվել է չարորակ ուռուցքի 7 800 դեպք, որոնցից 80-ը մինչև 16 տարեկան երեխաների մոտ
Վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում նկատվում է չարորակ ուռուցքների հիվանդացության 3-4% աճ: Հայաստանում 2013թ-ին, ընդհանուր առմամբ, չարորակ ուռուցքի 7 800 դեպք է ախտորոշվել, որոնցից 80-ը մինչև 16 տարեկան երեխաներ են:
Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մինչև 7 տարեկան երեխաների բուժումը կատարվում է անվճար՝ պետպատվերի շրջանակներում: Քաղցկեղով հիվանդ երեխաներին հսկայական օգնություն է ցուցաբերում «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որի աշխատանքները համակարգում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Այդ աջակցությունն արտահայտվում է հատկապես թանկարժեք դեղերի ձեռքբերմամբ և երեխաների մի մասի բուժումն արտասահմանում կազմակերպելով:
Նշենք, որ ICCCPO-ն հիմնվել է 1994 թ--ին Իսպանիայում: Այն ունի 118 անդամ-կազմակերպություն 73 երկրից, որոնցից մեկը Հայաստանն է:
Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (ICCD) հռչակվել է 2001 թ-ին Լյուքսեմբուրգում` «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից: Միության առաքելությունն է բարելավել քաղցկեղով հիվանդ երեխաների նկատմամբ հոգածությունը և բուժման մատչելիությունն ամբողջ աշխարհում: Օրվա միջոցառումների նպատակն է գրավել հանրության ուշադրությունը երեխաների` քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, կազմակերպել դրամային միջոցների հավաք՝ նրանց բուժմանն աջակցելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա