Սեյրան Օհանյան. Հակառակորդը այլևս չի կարողանում զսպել իր ռևանշիստական նկրտումները
«Բանակն ու ազատամարտիկները հայրենիքի պաշտպանության երկու կարևորագույն բաղադրիչներն են: Դրանց և պետության միասնականությունը մեր կարևորագույն նպատակն է: Պետություն, բանակ, ազատամարտիկներ միասնությունը անհաղթելի է»,- Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարում ունեցած ելույթում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով, հակառակորդը այլևս չի կարողանում զսպել իր ռևանշիստական նկրտումները, թշնամին ուժ չունի խոստովանելու իր թուլությունը՝ կրտսեր սերժանտ Արմեն Հովաննիսյանի և նրա ընկերների առջև:
«Պատմություն ու ավանդույթներ չի կարող հարգել այն պետությունը, որը պատմություն, ավանդութներ ու ավանդույթների պատմություն ուղղակի չունի»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ ամեն ինչ անելու է՝ ՀՀ անվտանգության երաշխավոր բանակի հիմքերն ավելի ամրացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը