ԵԿՄ նախագահ վերընտրվեց Մանվել Գրիգորյանը
Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարում Մանվել Գրիգորյանը միաձայն վերընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ: Նրա թեկնածությունն առաջարկեց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Նա ասաց. «Սպարապետից հետո Մանվել Գրիգորյանը կարողացավ ըստ արժանվույն առաջնորդել երկրապահը: Մեր ավագ ընկերոջ ուսերին պատերազմի ժամանակ ծանր բեռ էր դրված: Այդ բեռը շարունակվեց նաև խաղաղության ժամանակ: Ես առաջարակում եմ Մանվել Գրիգորյանի թեկնածությունը ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում և համոզված եմ, որ դա բոլոր ներկաների ցանկությունն է: Մենք պետք է միասնական լինենք: Ձեր ցավը տանեմ, մեր ազգին միասնականություն է պետք: Բերեք ընտրենք մեր նախագահին, վերջանա էթա»:
Բացի վարչության նախագահի ընտրությունից, ԵԿՄ համագումարրի ժամանակ տեղի ունեցավ նաև վարչության անդամների ընտրություն: Վարչությունը կազմված է երկու տասնյակից ավելի անդամներից, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր մարզեր:
Ընտրությունից հետո Մանվել Գրիգորյանը կարճ ելույթ ունեցավ՝ ասելով. «Տեսնում եք, որ երկրապահը չի կարող մի քանի մասի բաժանված լինել,- ապա հավելեց,-Ով փորձի քանդի մեր շարքերը, կփտի: Մեր երկրի փրկությունը միասնականության մեջ ա»:
Համագամուրի վերջում կկայանա գեներալ Մանվել Գրիգորյանի ասուլիսը, այնուհետև Երկրապահ կամավորականները կգնան Եռաբլուր:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը