Սերժ Սարգսյան. Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսելու համար չունի ոչ կարողություն, ոչ էլ հնարավորություն
«Այսօր ունենք փայլուն երիտասարդներ, ազատ Հայաստան, ազատ Արցախ, որ պետք է դառնա ավելի ազատ: Սիրում ենք կյանքը, ունենք ապրելու, մանավանդ լավ ապրելու մեծ ցանկություն: Իրականություն է դառնալու մեր ցանկությունը ու հեռուներից հետ ենք բերելու մեր հարազատներին: Ոչ մի մարդասպան չի կարող կասեցնել հայ ժողովրդի հազարամյա երթը»,- Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարում ունեցած ելույթում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսելու համար չունի ոչ կարողություն, ոչ էլ հնարավորություն, իսկ սահմանի վրա դիմում է մարդասպանությունների՝ հետապնդելով մի քանի նպատակ:
«Քսան տարեկանը չբոլորած մեր երիտասարդները սահմանի վրա կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք էինք կագնում, երբեմն, չնեղանաք, ավելի լավ, քան մենք: Այն խոսակցությունները, թե իբր մեր երիտասարդները պակաս հայրենասեր են, լոկ խոսակցություններ են»,- ասաց Ս. Սարգսյանը:
Դիմելով Երկրապահներին, նախագահն ասաց. «Ձեզանից յուրաքանչյուրը շատ բան է տվել մեր հաղթանակի, խաղաղության համար, կյանքի փորձն ենք ներդրել հայոց բանակի կայացման գործում: Փառք ու պատիվ Ձեզ դրա համար: Դուք սերունդների պարծանքն եք: Սիրելի երկրապահներ, Դուք արիության, հավատի հաղթանակի մարմնավորումն եք: Պինդ եղեք, տղե՛րք»: