
«Երևան դեժավյու». Քաղաքի կերպարները (Տեսանյութ)
Քաղաք, որն ուներ իր դեմքն ու կերպարները: Քաղաք, որն այդպես էլ չի տեսնի հաջորդ սերունդը:
Panorama.am-ը սկսում է նոր նախագիծ: Դեռ երկու տասնամյակ առաջ եղած դիմագիծ, որը միայն լուսանկարներում և մարդկանց հուշերում է մնացել: Դեժավյու` մարդկանց հետ, ովքեր տեսել են ամենակոլորիտային քաղաքներից մեկը:
«Երևան դեժավյու»-ի առաջին թողարկմանը դեպի անցյալ հետ քայլ կանենք Պատմական հուշարձաններ վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանի հետ:
Ապրում ենք քաղաքի կերպարների դեժավյու: Երևանյան հին և նոր ճարտարապետության, ճարտարապետական և մշակութային արժեքների պահպանման ու քաղաքի ճանաչելիության մասին` տեսանյութում: