Ա.Ռուստամյանը ԱԺ նախագահին է փոխանցել գազի հանձնաժողովի ստեղծման իրենց նախագիծը
«Ես փոխանցել եմ նախագիծը` գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հետ կապված: Նրանք կուսումնասիրեն, կքննարկենք»,- ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն նվիրված քննարկումից հետո Panorama.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, այս փուլում այլ հարցերի շուրջ քննարկում չի եղել. պարզապես ԱԺ քաղաքական մեծամասնությունը ևս իր նախագիծն է ներկայացրել, որը կուսումնասիրեն, կքննարկեն և նորից հետո կրկին քննարկում կլինի:
Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, ապա ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ օրը դեռ որոշված չի, բայց այն երկար սպասեցնել չի տա իրեն. «Շաբաթվա մեջ կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը