Բակո Սահակյանը զորամասեր է այցելել
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 17-ին այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և ծանոթացել զինվորների առօրյային, պաշտպանության համակարգին և առաջնագծի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին: Տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Բակո Սահակյանը նշել է, որ բանակաշինությունը եղել է և կմնա մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը և այս համատեքստում հատուկ ընդգծել սահմաններն ամուր պահելու կարևորությունը` այն համարելով մեր ողջ տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարևորագույն բաղադրամասերից մեկը:
Այնուհետև նախագահն այցելել է «Մադաղիս-1» ՀԷԿ և ծանոթացել կայանի աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարևորել է այս էներգահանգույցի դերը հանրապետության էներգետիկ անվտանգության և կայուն տնտեսական աճի ապահովման գործում` կոնկրետ հանձնարարականներ տալով աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը