Քերի. Մոսկվան պետք է լինի Սիրիայի հակամարտության լուծման մի մասը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի կառավարական պատվիրակությանը մեղադրել է Ժնևի խաղաղ բանակությունները արգելափակելու մեջ և կոչ է արել Ռուսաստանին` դադարեցնել զենք մատակարարել Ասադին, ասելով, որ Մոսկվան պետք է լինի խնդրի լուծման մի մասը: Այս մասին հայտնում է France 24-ը:
«Վարչակարգը արգելափակել է: Նրանք ոչինչ չարեցին, բացի իրենց ժողովրդի վրա կասետային ռումբեր նետելուց և իրենց երկիրը շարունակաբար ավիրելուց: Ես ցավով պետք է ասեմ, որ դա նրանք անում են Իրանի, «Հեզբոլլահի» և Ռուսաստանի օգնությամբ»,-Ասիա և Մերձավոր Արևելք կատարած շրջագայության ժամանակ լրագրողներին ասել է Քերին:
Նրա խոսքով, Սիրիայի կառավարական պատվիրակությունը պետք է քննարկեր հնարավոր քաղաքական անցումային շրջանի հարցը:
«Շատ պարզ է, որ Բաշար Ասադը բանակցությունների սեղանի շուրջ բարեխղճորեն նստելու փոխարեն փորձում է հաղթել այս ճակատամարտում»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Քերին նաև անդրադաձել է բանակցություններում Ռուսաստանի դերի մասին.«Նրանք Ասադին հնարավորություն են տալիս կրկնապատկել խաղադրույքը, որը ստեղծում է հսկայական խնդիրներ»:
Նշենք, որ անցած շաբաթ ավարտվեց Սիրիայի վերաբերյալ խաղաղ բանակցությունների երկրորդ փուլը: Միջազգային միջնորդ Լախդար Բրահիմին հայտնեց, որ շատ քիչ առաջընթաց է գրանցվել. կողմերը համաձայնվել են կրկին հանդիպել, սակայն ամսաթիվը դեռ հայտնի չէ:
Նախորդիվ`
Հայաստանի համար ևս լուրջ սպառնալիք է իսլամական ծայրահեղ արմատական տրամադրությունների աճը. արաբագետ
Ժնևում մեկնարկել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը
Բանակցող կողմերը ներկայացնում էին պահանջների առավելագույն շեմը. «Ժնև 2»-ի մեկնարկը` ըստ արաբագետների
Ջոն Քերիի հայտարարության մեջ կա ենթատեքստ. արաբագետի վերլուծությունը
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը