Գազի հարցերով հանձնաժողովը կստեղծվի. Վ.Այվազյան
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Ազգային Ժողովում կստեղծվի «գազային հարցերով» ժամանակավոր հանձնաժողով, որի մասին, հիշեցնենք, ավելի վաղ ակնարկել էր նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Վ. Այվազյանը նաև ասաց, որ հանձնաժողովը կզբաղվի այն բոլոր հարցերի քննարկմամբ, որոնք բոլորին հուզում են` ինչո՞ւ է գազի գինը սահմանին մեկը, հասնում սպառողին մեկ այլ գնով և այլն: Սակայն ավելին մանրամասնել նա այդպես էլ չկարողացավ` ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը, ում հետ նա հրավիրված էր ասուլիսի, թեման փոխեց:
Նախորդիվ`
Վ.Այվազյան. Վերահսկիչ պալատի զեկույցը բարբաջանք է