«Հեզբոլլահի» առաջնորդը խոստացել է դուրս գալ Սիրիայից, եթե արաբական աշխարհը դադարեցնի իր միջամտությունը
«Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալահը արաբական քաղաքական ուժերին կոչ է արել «Սիրիայում դադարեցնել պատերազմը»` խոստանալով, որ եթե նրանք երկիրը մենակ թողնեն, իր շարժումը նույնպես դուրս կգա Սիրիայից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Եթե դուք ցանկանում եք կանխել այս շրջանի` քաոսում հայտնվելը, որը տասնամյակներ չի ավարտվելու, դադարեցրեք Սիրիայում պատերազմը: Դուրս բերեք զինյալներին Սիրիայից, թողեք սիրիացիները հաշտության հասնեն: Անշուշտ, եթե դա տեղի ունենա, մենք նույնպես Սիրիայում չենք մնա»,-ասել է Նասրալահը:
«Հեզբոլլահի» առաջնորդի խոսքով, նա թույլ չի տա, որպեսզի Սիրիայում ապստամբները հաղթեն, ովքեր, ըստ նրա, իսլամիստ ծայրահեղականներ են:
Նշենք, որ 2013 թվականից «Հեզբոլահի» մարտիկները բացահայտ մասնակցում են Սիրիայի պատերազմին և օգնում կառավարական զորքերին: Նրանց շնորհիվ Սիրիայի բանակը կարողացավ հետ վերցնել ռազմավարական նշանակություն ունեցող մի քանի քաղաքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը