Հայաստանի և Իրանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպում՝ Թեհրանում
«ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) և ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության միջև փոխընբռնման հուշագիր կստորագրվի»,-այդ մասին հաղորդում է ՀՌԱՀ-ի պաշտոնական կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-20-ը Թեհրանում մասնակցելու է իրանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական լրատվամիջոցների համատեղ հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցելու են նաև հայաստանյան մի շարք առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ:
«Թեհրանում հայկական պատվիրակությունը հանդիպումներ Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարության, հեռուստաընկերությունների տնօրենների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցը միտված է ամրապնդելու երկու երկրների համանման կառույցների միջև հարաբերությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղիներ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են կառույցների համագործակցության հետ կապված հարցեր: Կողմերի միջև փոխշահավետ համագործակցության հնարավորությունների մասին փոխընբռնման հուշագիր կստորագրվի»,-նշված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում