ԱԻՆ. Մոտ 150 սեյսմիկ կայանններից բաղկացած համակարգ կստեղծվի
Լուրջ միջոցներ են ներդրվում և միջազգային կառույցներ են ներգրավվում Գառնիի միջազգային դիտակայանի հիման վրա միջազգային գիտական կենտրոն ստեղծելու համար: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը և հավելեց, որ այս տարի այն թվայնացվում է:
«Այս տարի նորովի կներկայանա Գառնիի կենտրոնը: Այնտեղ ոչ միայն գիտական աշխատանքներ կիրականացվեն, այլև մշտապես մատներս կդրվի երկրի պուլսի վրա: Այնտեղ տեղադրված դեֆորմոգրաֆը ցույց է տալիս երկրի շարժը երկրաշարժից առաջ: Հնարավորություն ունենք որոշակի գիտելիքներ և տեղեկություններ ստանալ երկրաշարժի մասին»,- հայտնեց նա:
Նիկոյալ Գրիգորյանի խոսքով, մեր երկրում գտնվող մոտ 150 սեյսմիկ կայանների մեծ մասը մաշված են, աշխատանքներ են կատարվում միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի սեյսմիկ ժամանակակից կայանններից բաղկացած համակարգ ստեղծվի:
«Մենք այսօր կարողանում ենք երկարաժամկետ կանխատեսումներ անել, դրա շնորհիվ կկարողանանք մոտենալ նաև կարճաժամկետ կանխատեսումներին»,- ասաց նա:
Փրկարար ծառայության պետի տեղակալը նաև հայտնեց, որ 3-4 րոպեի ընթացքում տեղեկությունը ստացվում է և առաջիկայում բջջային օպերատորների հետ համագործակցության շնորհիվ ինֆորմացիան ավելի արագ կփոխանցեն հասարակությանը:
«Դա խուճապը կանխելու և գործողություններն արագ կազմակերպելու համար է»,- ասաց նա:
Անդրադառնալով սեյսմիկ իրավիճակին, նա նշեց, որ երկրաշարժերը պտտվում են մեր հանրապետության շուրջ, բայց որևէ լուրջ ցնցում չի գրանցվել:
Ինչ վերաբերում է նոր կառուցվող շինություններին, ապա, ըստ Նիկոյալ Գրիգորյանի, դրանք սեյսմակայուն են, որոշները բարձիկների վրա են կառուցվում. «Կարելի է ասել, որ նույնիսկ սեյսմաանվտանգ են: Կան հին շենքեր, որոնք վթարային են և չեն համապատասխանում սեյսմիկ չափանիշներին»:
Փրկարար ծառայության պետի տեղակալը հայնտեց, որ հանրապետությունում կամավոր փրկարար ծառայություններ են ստեղծվելու: Այս ուղղությամբ ևս համայնքներում աշխատանքները տարվում են:
Կարդացեք նաև`
Հայաստանում հայ-ռուսական փրկարարական-մարդասիրական կենտրոն կստեղծվի
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը