Մշակույթ 14:50 17/02/2014

Մի՞թե հայլվույդ մեջ անձկավ, «Նիմֆոմանուհի» մը նայեցավ

Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի (հայերեն թարգմանաբար «Հեշտամոլը») հայաստանյան պրեմիերան չկայացավ «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնի վատ, անգրագետ մարկետինգի, սխալ քաղաքականության հետևանքով,- նման դիտարկում արեց կինոգետ, գրականագետ Զավեն Բոյաջյանը:

Հիշեցնենք, որ կինոթատրոնը հայտարարել էր, որ փետրվարի 13-ին կայանալու է «Նիմֆոմանուհի» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, սակայն որոշ ժամանակ անց էլ տեղեկացրեց, որ հրաժարվում է ֆիլմի ցուցադրությունից հետևյալ պատճառաբանությամբ. «Որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ: 2013 թվականին բացվելուց անմիջապես հետո Սինեմա Սթար Դալմա Գարդենը դարձավ «ընտանեկան տարածք» և երևանցիների հանգստի սիրելի վայրերից մեկը: Հաշվի առնելով այդ հանգամանքը` մենք որոշեցինք խուսափել իրավիճակից, երբ ֆիլմի ցուցադրությունը կարող է հակասական կարծիքներ առաջացնել մեր այցելուների մոտ»:

Զ. Բոյաջյանը նշեց, որ հասարակական ընդվզում, բողոք չի տեսել այդ ֆիլմի ցուցադրության դեմ:

«Ամենապարադոքսալ վիճակն այն է, որ կինոթատրոնը, որ ծառայում է կինոյի տարածմանը, տվյալ դեպքում կամովի ստանձնել է կինոյի գրաքննիչի դերը»,- ասաց կինոգետը՝ հավելելով, որ կինոթատրոնը հայտարարել է, որ ցուցադրելու է պոռնոդրամա, մինչդեռ այդ ֆիլմը որևէ կապ չունի պոռնոգրաֆիայի հետ: Բացի այդ, նրա խոսքով, այդ կինոթատրոնի մենեջերը ռուսական մամուլին տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանը դեռ պատրաստ չէ նման ֆիլմ դիտելուն:

«Այս ֆիլմը բարձրագույն կինեմատոգրաֆիայի նմուշ է, պոռնոգրաֆիա չէ: 1990-ական թվականներից սկսած նրա ֆիլմերում սեռական տեսարաններ կան: Բայց պոռնոգրաֆի անուն ձեռք չի բերել: Այն քննարկումները, թե պոռնոգրաֆիա է, ծիծաղելի է»,- ասաց Զ. Բոյաջյանը:

Ասուլիսին ներկա բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ ասաց, որ կինոթատրոնի նպատակն այն է, որ բոլորն իմանան իրենց մասին: Նա այն բնորոշեց որպես վիրուսային մարկետինգ, երբ բոլորը պետք է խոսեն մի թեմայից: Բացի այդ նա ասեց, որ եթե կինոթատրոնն ասում է, որ պոռնոգրաֆիա է, պեռնոգրաֆիայի ցուցադրությունն էլ Հայաստանում արգելված է:

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն էլ անմտություն, հիմարություն որակեց կինոթատրոնի բերած պատճառաբանությունը, թե ինչու ֆիլմը չի ցուցադրում: «Թող որևէ մեկը վերցնի ու ցույց տա: Մարկետինգային սխալ խոդ է: Մեզ մոտ զանգվածային դեբիլիզացիա է գնում: Նման ֆիլմեր պետք է ցույց տան, պետք է լինեն: Մարդիկ իրավունք ունեն գնալ ու նայել: Ավելի վտանգավոր են այն ֆիլմերը, որոնք այսօր ցուցադրվում են կինոթատրոններում»,- ասաց կինոռեժիսորը:

Զ. Բոյաջյանն էլ հավելեց, որ պոռնոգրաֆիան այն է, որը փչացնում է նոր սերունդ. «Ժամային սահմանափակում չկա: Որ ժամի ասես, ընտանեկան բռնության տեսարաններ են ցույց տալիս հեռուստատեսությամբ»:

«Երբ սեքսը միջոց է խոսելու խորքային հոգեբանության մասին, պոռնոգրաֆիա չէ»,- հավելեց Է. Բաղդասարյանը:

Ըստ նրա, մարդ պետք է հասկանա, թե ինչն է արվեստ, ինչ պոռնագրաֆիա. «Թե ով պետք է զբաղվի դրանով, թերացել ենք»:

Զ. Բոյաջյանն էլ նշեց, որ ընդհանրապես նման երևույթի դեմ, երբ որևէ ֆիլմ ստահոդ պատճաբանությամբ արգելվում է ցուցադրել. «Տեսնում եմ վտանագավոր նախադեպ, որ ինչ որ մարդիկ կարող են տնօրինել իմ ու իմ նման մարդկանց ճակատագիրը»:

Այստեղ ուզում եմ անդրադառնալ հենց հոգեբանական մասին. Երևույթը ու միտումները, որով, ավաղ, այսօր հիմնականում շարժվում են արվեստի մարդիկ` սոսկ «ԻՄ ու ԻՄ ՆՄԱՆ մարդկանց ու ՄԵՐ ազատության» մասին է: Այնինչ ֆիլմը, որ հավակնում է մասսայական ընթերցանության, պիտի ունենա մասսայականացման իր ալիբին: Ինչպես կարող է այդ ալիբին լինել արվեստի մի բուռ մարդկանց ազատության հարցը կամ սուտը, թե ֆիլմը պոռնոգրաֆիկ չէ:

Ավելին` ինչպես կարող է մասսայական ցուցադրման արժանանալ ֆիլմը, որ խոր հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ: Ու սա ցույց է տալիս, որ արվեստի մարդիկ ու այն ներկայացնողները խորապես կարիք ունեն ոչ միայն մարդկանց արվեստով կրթելու, այլև իրենց մոտեցումները մարդկանց ու նրանց ներկայացվելիքին հստակեցնելուն:

Ի վերջո` ո՞վ ասաց, որ «չոր» պոռնոն չունի հոգեբանական շտրիխներ, կամ միայն հոգեբանական ֆիլմը, թեկուզ առանց էրոտիկ տարրերի ու պոռնոգրաֆիկ լինել-չլինելու կասկածելի սահմանումների, անպայման է մասսայական ցուցադրման:

Ո՞վ ասաց, որ մի բուռ արվեստագետները, որ իրար են խառնվել այս ֆիլմը ցույց տալ-չտալու մոդայի մեջ, չեն կարող դիտել ֆիլմը ու ազատ չեն ուրեմն:

Ո՞վ ասաց, որ ամեն մեկի երևակայած ազատությունը պիտի փաթաթվի բոլորի վզին:

Ո՞ւր մնացին հասարակության, մարդկանց, նրանց արժեքների, կյանքի վերլուծությունները ու դրանք արվեստում կամ արվեստով կենսունակ դարձնելու արվեստագետների խնդիրները: Ինչու արվեստի մարդու խնդիրը դարձավ ազատ (ինչը տարօրինակորեն նշանակում է այս պարագայում` զանգվածաբար) նայել, կամ չնայել մի ֆիլմ, երբ Թրիերի նախորդները (ասենք` «Մելանխոլիան») այդպես էլ չարժանացան գնահատականի կամ վերլուծության, թե ինչ բերեցին իրենց հետ, ինչ ցույց տվեցին, ինչպես նայվեց ու ինչպես ընկալվեց:

Հը՞:
Որովհետև եթե ընկալումը չի վերլուծվում, ապա միայն թե ինչ է զգում կինոգետը ու արվեստագետը ֆիլմը նայելիս ու լռելիս, քոռ լումա չարժե, ու նրան  պարզապես դարձնում է կամ ֆիլմ դիտող մեկը, կամ դարձնում է մոդայամոլ, կամ էլ լավագույն դեպքում` «դեկաբրիստ» արվեստագետ, որ չգիտե ու չի էլ ենթադրում, թե ինչով է ապրում հասարակությունը:

Սա է խնդիրը:

Դրա համար էլ «կողմ» լինել ֆիլմին, կամ «դեմ» լինել ֆիլմին` առանց բացատրելու` ԻՆՉՈ՞Ւ` ոչինչ է: Որովհետև կողմ եղողները և ֆիլմում արվեստ տեսնողներն են այսօր, և ազատության մոդայով տարվածները, և պոռնոֆիլմ դիտել ցանկացողները:

Տարօրինակ պարզունակ մոտեցում է` այո, թե ոչ: Ի դեպ` ժամանակին էլի աղմուկ հանած ու հանվող աղմուկի մասին պատմող «Մարդիկ ընդդեմ Լարի Ֆլինտի» (The People vs. Larry Flynt) ֆիլմ էլ իր հետ բերած արժեքային համակարգով միարժեք չէր: Իսկ ով է ասում, որ մերկ մարմինը պիտի հակադրել պատերազմին, իսկ «Նիմֆոմանուհին»` սերիալներին: Ո՞վ ասաց, որ նյուանսները, որոնք կինոգետը անվանում է «խորքային հոգեբանություն», սերիալային հոգեբանությանը ընդդեմ են, ոչ թե` կողմ:

Այո, ունեն արվեստաբանները մտածելու բան, ու դա լոկ իրենց անձնական ազատությունը չէ:
Ասելիքն է:
Ամեն օրվա ասելիքը:
Ասելիքի էությունը:
Էության հետ ներդաշնակությունը:

 Ա. Ոսկանյան
 


Ասուլիսը ներկայացրեց` Տաթև Մանուկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մհեր Սահակյանի մանդատը տրամադրվել է Արմինե Խերանյանին
ԿԸՀ որոշմամբ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։ Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է...
Աղբյուր` Panorama.am
15:33
Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արմինե Օհանյան. Ընտանիքը սկսել է նմանվել «Չախ չախ թագավորին»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ինչքան մարդը կիրթ է ու դաստիարակված, այնքան համեստ է ու զուսպ։ Կիրթ մարդն,...
Աղբյուր` Panorama.am
15:15
37 ոստիկան ազատվել է աշխատանքից
2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել...
Աղբյուր` Panorama.am
15:12
Վաղը, նույնիսկ այս գիշեր այդ մարդը կարող է անհասկանալի վախի ազդեցության տակ ձեզ էլ մի SMS ուղարկի. Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ականներին
«Նախկին պաշտոնակատարին ընտրեցիք նույն դրական ներկայացմամբ, որի գործունեության  վերաբերյալ ոչ մի թթու խոսք ոչ մի անգամ չեք հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ամենաբարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյանը՝ երկրորդ և երրորդ նախագահների աջակիցների միջև լարվածության մասին
«Ճիշտ չեմ համարում ներընդդիմադիր դաշտում բարձրացնել ինչ-որ թեմաներ, որոնք մեծ հաշվով այսօր բան չեն տալու ոչ մեկին»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
14:55
Լևոն Քոչարյան. Արցախի կորուստը, ռազմաքաղաքական ղեկավարության գերությունը նաև հարվածում է ՌԴ հեղինակությանը
«Մեր միակ գործիքը որպես պետություն, իշխանությունները և բոլորս բոլոր հնարավոր տեղերում պետք է բարձրաձայենք այն խայտառակության մասին, որը...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՔԿ. Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}