«The Guardian». Ռոմնին քննադատել է Պուտինին Սոչիի օլիմպիական խաղերի հարցում
ԱՄՆ հանրապետականների առաջնորդ Միթ Ռոմնին քննադատել է Ռուսաստանի նախագահ Պուտինին` Սոչիի օլիմպիական ձմեռային խաղերի վրա միլիարդ դոլարներ ծախսելու առումով, այն համարելով` կասկածելի: Այս մասին տեղեկացնում է «The Guardian» պարբերականը:
«Պետք չէ ծախսել 50 մլրդ դոլար ինչպես Ռուսաստանը, կամ Չինաստանը արեցին, Օլիմպիական խաղերի համար: Օլիմպիական խաղերը կարող են ցուցադրվել 2-3 մլրդ դոլարով, և այդ մնացած գումարները պետք է օգտագործվեն կարևոր բաների համար` աշխարհում պայքարել աղքատության և հիվանդության դեմ»,-նշել է Ռոմնին:
Նա հավելել է. «Մարդկանցից փող վերցնել, որպեսզի քաղաքական գործիչների մոտ մեծամտանալ և աշխարհին ցուցադրել, կարծում եմ, որ դա շատ զզվելի է այն դեպքում, երբ առկա է աղքատություն և կան այդքան կարիքավորներ: Դա շատ կասկածելի է և ես կարծում եմ, որ պետք է միջոցներ նախաձեռնել` Օլիմպիական խաղերի վրա գումար ծախսելու հարցը սահմանափակելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը