Սիրիայի ազատ բանակը նոր հրամանատար ունի
Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ «վարչակարգի դեմ պայքարում հեղափոխության առջև ծառացած դժվարությունների պատճառով բանակի գլխավոր հրամատարը փոխվել է»: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Համացանցում հայտնված տեսանյութում ապստամբական կոալիցիան հայտարարել է, որ իր ռազմական խորհուրդը որոշել է Սալիմ Իդրիսին փոխարինել գեներալ Աբդել Ալ-Իլահ Ալ-Բաշիրով:
Գնդապետ Քասեմ Սաադդինի խոսքով, «այս որոշումը կայացվել է զինվորական հրամանատարության շրջանում վերջին ամիսներին առաջացած պառակտվածությունը վերացնելու և այն վերակառուցելու համար»:
Սիրիայի ընդդիմության աղբյուրը հայտնել է, որ Իդրիսը բազմիցս քննադատության էր արժանացել Սիրիայի ազատ բանակի հրամանատարության կողմից` ռազմական գործողությունները ձախողելու և զենքը ոչ համաչափ բաշխելու մեջ:
Սիրիայի ազատ բանակի նոր հրամանատարը Կունեյտրա նահանգի ռազմական խորհրդի ղեկավարն է: Նա կանոնավոր բանակից հեռացել էր 2012 թվականին:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Սալիմ Իդրիսը արտասահման է փախել ծայրահեղ իսլամիստների ճնշման տակ: Իդրիսը Սիրիայից մեկնել է Թուրքիա, որտեղից թռչել Կատարի մայրաքաղաք Դոհա: Գեներալը երկրից հեռանալու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ծայրահեղական «Իսլամական ճակատ» խմբավորման գրոհայինները Հալեպում գրավել են Սիրիայի ազատ բանակի գրասենյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը