«The Economist». ԱԶԿ-ի հարցում մեղադրանքներն անհետացրին Էրդողանի` Թուրքիայի առաջին հայտնի նախագահ դառնալու երազանքները
«The Economist» պարբերականը՝ «Թուրքիայում ինտերնետի սահմանափակման վերաբերյալ օրենքը երկընտրանքի առաջ է կանգնեցրել նախագահին» վերնագրով հոդվածով անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանում օրեր առաջ ընդունված ինտերնետի գրաքննության մասին օրենքին, որը դեռ չի վավերացվել նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Կվավերացնի, թե ոչ: Բոլորի հայացքները սևեռվել են Թուրքիայի նախագահ Գյուլի վրա, ով իշխող «Արդարություն և Զարգացում» կուսացության` Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ համահիմնադիր է համարվում:
Ըստ քննադատների այս օրենքի շնորհիվ Թուրքիան միևնույն հարթակի վրա կլինի Իրանի և Չինաստանի հետ:
Թուրքիայի խորհրդարանի ընդունված օրենքով Թուրքիայի հեռահաղորդակցության և տրանսպորտի նախարարությունը առանց դատարանի որոշման կարող է ցանկացած կայքի հասանելիությունը փակել Թուրքիայում։
«Ամենավերջին բանը, որ Թուրքիային հենց հիմա անհրաժեշտ է` գրաքննությունն է»,-նշել է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետազոտող Էմմա Սինքլեյրը` Twitter-յան իր էջում:
Գյուլը, որ փորձում է ժողովրդավարական հավատարմագրերը հավասարակշռել իր քաղաքական ձգտումներով, անելանելի իրավիճակում է հայտնվել: Նրա դիրքորոշումն ավելի դժվար դարձավ, երբ հակակառավարական բողոքի ցույցերը սկսվեցին անցյալ տարի ամռանը` Գեզի զբոսայգում: Բողոքի ակցիայի ամենաթեժ պահին Գյուլը մի քանի աղմկահարույց հիշեցումներ արեց կառավարությանը` ժողովրդավարության վերաբերյալ:
Գյուլի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է օգոստոսին և ենթադրվում է, որ նա ցանկանում է Էրդողանի հետ պաշտոններով փոխանակվել: Սակայն Էրդողանը ցանկանում է ավելի շատ լինել` իրավահաջորդ:
Եթե Գյուլը վետո դնի ինտերնետի օրինագծի վրա, ապա դա Էրդողանի համար որպես ապացույց կհանդիսանա, որ նախագահը գործում է ազդեցիկ հոգևորական Գյուլենի հետ: Էրդողանը պնդում է, որ Գյուլենը համաշխարհային դավադրություն է ցանկանում իրականացնել` նրան տապալելու համար:
Եթե Գյուլը ստորագրի ինտերնետ գրաքննության օրինագիծը, ապա նրա համաշխարհային վարկանիշը անկում կապրի, ավելին` կնվազի նախագահ վերընտրվելու հավանականություններն այն ժամանակ, երբ Էրդողանը որոշի չորրորդ ժամկետով վարչապետի պաշտոնը ստանձնել:
«Արդարություն և Զարգացում» կուսակցության հարցում մեղադրանքները չեզոքացրեցին Էրդողանի` Թուրքիայի առաջին հայտնի նախագահ դառնալու երազանքները»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում