ԼՂՀ հարավային շրջաններն ունեն զարգացման բարենպաստ նախադրյալներ
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային թեև: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը ծանոթացել է հանրապետության հարավում գյուղատնտեսության և երամշակող արդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին:
Բակո Սահակյանը նշել է, որ հանրապետության հարավային շրջաններն ունեն զարգացման բարենպաստ նախադրյալներ և կայուն տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանքներ` հիմնական շեշտը դնելով տեղական ներուժի արդյունավետ օգտագործման վրա:
Նախագահին ուղեկցել են ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում