Բրիտանացի խորհրդարանական. Մենք եկել ենք ապացուցելու, որ աշխարհը չի մոռացել Մեծ եղեռնը
Այսօր Հայաստան կատարած այցի շրջանակներում Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլն ու խմբի անդամներ ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը և Մայք Գեյփսը այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր։ Բրիտանացի հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։ Տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի ղեկավարի և անդամների հետ հանդիպել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
Տնօրենը հյուրերին հանգամանալի տեղեկություններ է հաղորդել 1915-ին տեղի ունեցած Հայոց մեծ եղեռնի մասին, ծանոթացրեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող վավերագրերին ու փաստաթղթերին։
Պատվիրակության ղեկավար, ՄԹ Համայքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլը նշել է, որ ամեն անգամ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ անչափ հուզվում է. «Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարիլիցը, և մենք մտադիր ենք նշելու այն Մեծ Բրիտանիայում։ Շատ կարևոր է, որ այն, ինչը պատահել է, երբեք չմոռացվի։ Այդ պատճառով էլ մենք այստեղ ենք»։
Համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը նշել է, որ ինքը շատ բան կարող է ասել, բայց ըստ նրա՝ կարևորը բառերը չեն, այլ կարևոր է, թե ինչ կա իրենց սրտերում: Նա ասել է. «Մոտենում ենք Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, շատերը հույս ունեին, թե մոռացության է տրվել այդ փաստը, մենք եկել ենք ապացուցելու, որ աշխարհը չի մոռացել։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է համախմբվի, որպեսզի ընդունի սարսափելի ոճրագործությունը, որը տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանում։ Ես հոգով, սրտով հայերի հետ եմ, թեև իմ երակներով հայի արյուն չի հոսում։ Ես հպարտությամբ եմ լցվում այն բանի համար, որ հայերը թեև տառապել և բազում չարչարանքներ են կրել, բայց երբեք չեն պարտվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը