Համացանց 16:05 18/02/2014

Բրյուսելը և Մոսկվան որոշեցին «կիսել» Արևելյան գործընկերության համար պատասխանատվությունը

 Եվրամիության անդամ 13 երկրները մշակել են Արևելյան գործընկերության ծրագրի անդամ պետությունների հետ համագործակցության շարունակականությանն ուղղված գործողությունների ծրագիր, որը ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը: Այդ փաստաթուղթը բաղկացած է 20 կետից: Կետերից յուրաքանչյուրը քայլերի որոշակի հաջորդականություն է, թե ինչպես պետք է շարունակի Եվրամիությունն իր հարաբերությունները հետխորհրդային երկրների հետ Վիլնյուսի գագաթաժողովից հետո:

Հայտնի է, որ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում Եվրամիությունը կարողացավ ծրագրի մասնակից 6 պետություններից միայն երկուսի՝ Վրաստանի ու Մոլդովայի հետ նախաստորագրել ասոցացման համաձայնագիրը. Ուկրաինան կասեցրեց համաձայնագրի ստորագրման գործընթացը, իսկ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու որոշման մասին: Ինքնին այդ փաստը ստիպել է Եվրամիությանը վերանայել իր քաղաքականությունը, որդեգրել նոր մոտեցումներ, ներկայացնել նոր առաջարկություններ, այլապես Արևելյան գործընկերության ճակատագիրը կարող է հարցականի տակ դրվել և դառնալ Եվրամիության ամենամեծ ձախողումներից մեկը:

Փաստաթղթի կետերի մեծ մասը ուղղված է հենց դրան: Պատահական չեն օգտագործված բառերը՝ «պահպանել», «շարունակել», «մշակել», «սկսել», «ավելացնել», «բացատրել», «արագացնել» և այլն: Սա մի փաստաթուղթ է, որն արձանագրում է, թե որտեղ է թերացել Եվրամիությունը և ինչ պետք է անել հետո: Փաստաթուղթն ավելի շատ Եվրամիության երկրներին է ուղղված, քան Արևելյան գործընկերության երկրներին՝ որոշելու հետագա գործողությունները և հարաբերություններ կառուցելու սկզբունքները:

Եվրամիությունը փոխում է Արևելյան գործընկերության ձևաչափը

Սկզբնական շրջանում Արևելյան գործընկերությունը մասնակից բոլոր պետությունների համար նախատեսում էր եվրոպական ինտեգրման միասնական օրակարգ, որի եզրագիծը ԵՄ հետ ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրումն էր: Սակայն ԱԳ անդամ ոչ բոլոր պետությունները ցուցաբերեցին շահագրգռություն՝ այդ մակարդակի խորացնելու ԵՄ հետ հարաբերությունները: Բելառուսն ու Ադրբեջանը ցանկացան սոսկ ոլորտային համագործակցությունը խորացնել: Իսկ Հայաստանի և Ուկրաինայի որոշումից հետո արդեն ակնհայտ դարձավ, որ այդ միասնական օրակարգն այլևս չի գործում:

Փաստաթղթի 7-րդ կետում կարդում ենք. «Բացի Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերից` սկսել քննարկել, այսպես կոչված, «Եվրոպական փաթեթը», որը կենտրոնանում է տեղաշարժի, վիզաների, ուսանողների փոխանակման, ինչպես նաև Եվրոպական միության համայնքային ծրագրերում և գործակալությունների աշխատանքում Արևելյան գործընկերության երկրների ավելի շատ մասնակցության վրա»:

Սա նշանակում է, որ այն պետություններին, որոնք պատրաստ չեն կամ չեն ցանկանում ԵՄ հետ ստորագրել ասոցացման և ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը, առաջարկվում է համագործակցության ավելի քիչ հավակնոտ ձևաչափ՝ «Եվրոպական փաթեթը»:

Փաստաթղթի 9-րդ կետում կարդում ենք. «Մշակել տարբերակված հայեցակարգ («Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +») ԱԳ ավելի քիչ հավակնոտ երկրների (առաջին հերթին` Հայաստանի) համար»:

Իսկ սրանից կարելի է ենթադրել, որ Եվրամիությունը խորացնում է ԵՄ և ԱԳ պետությունների միջև երկկողմ համագործակցության ձևաչափը՝ որդեգրելով տարբերակված հայեցակարգ, յուրաքանչյուր պետության հետ որոշելով հարաբերությունների զարգացումը առանձին-առանձին:

Փաստացի Եվրամիությունը, պահպանելով «Արևելյան գործընկերության» ծրագիրը, արմատապես փոխում է դրա նախնական կառուցվածքը, բովանդակությունը, նպատակները և օրակարգը: Եվրամիության այս առաջարկությունները հնարավորություն են տալիս պահպանել ԵՄ և ԱԳ երկրների միջև հարաբերությունների մակարդակը և զարգացնել դրանք այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքություն են ներկայացնում:

Բրյուսելը և Մոսկվան որոշեցին «կիսել» Արևելյան գործընկերության համար պատասխանատվությունը

Վերոնշյալ փաստաթղթում ուշագրավ է 17-րդ կետը, որում կարդում ենք. «Ռուսաստանի հետ սկսել հանգամանալից, բաց և անկեղծ երկխոսություն` Եվրոպային ինտեգրվելու հարցերի շուրջ: Միևնույն ժամանակ ընդգծել, որ ԱԳ երկրների նկատմամբ Ռուսաստանի պատժիչ և սպառնալից գործելակերպն անընդունելի է»:

Սա նորություն է Եվրամիության և ԱԳ անդամ պետությունների հարաբերությունների հարցում: Դա նշանակում է, որ փաստացի Եվրամիությունը երրորդ կողմին՝ Ռուսաստանին, դիտում է որպես ԵՄ-ԱԳ հարաբերություններում մի առանձին կողմ, որի հետ պետք է երկխոսել և գալ ընդհանուր հայտարարի:

Այս մոտեցումն իր արտացոլումն է գտել հունվարի վերջին տեղի ունեցած ԵՄ-Ռուսաստան գագաթաժողովի ժամանակ: Բավական հետաքրքիր է Եվրամիության և Ռուսաստանի ղեկավարների համատեղ ասուլիսում հայտարարությունների, շեշտադրումների տարբերությունը:

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն մեծամասամբ խոսեցին Արևելյան գործընկերության և Ուկրաինայի մասին` կարծես թե մոռանալով զուտ երկկողմ տնտեսական և քաղաքական խնդիրները, որոնք են, օրինակ, էներգետիկ համագործակցությունը և ազատ վիզային ռեժիմ հաստատելու խնդիրը: Դրանք, ի դեպ, հիմնական խոչընդոտներից են համարվում կողմերի միջև հիմնարար համաձայնագիր կնքելու համար:

Ռոմպեյն ու Բարոզուն պնդեցին, որ Արևելյան գործընկերությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, բայց քանի որ կողմերի միջև կա թյուրըմբռնում ԱԳ երկրների և ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում, ապա ԵՄ-ն համաձայն է Ռուսաստանի հետ քննարկել ասոցացման համաձայնագրերի կնքման հնարավոր տնտեսական հետևանքները: Նրանք կարևորեցին փոխադարձ վստահության ձևավորումը և միջազգային հարաբերություններում համատեղ արդյունավետ գործողությունները:

Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասն անդրադարձավ ԵՄ-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին, թվերով անգամ ներկայացրեց տնտեսական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման պոտենցիալը: Միաժամանակ նա հատուկ ուշադրություն հրավիրեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման վրա: Պուտինը շեշտեց, որ անհրաժեշտ է ձևավորել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտի, որ եվրոպական ու եվրասիական ինտեգրացիոն գործընթացների միջև չկա ոչ մի հակասություն:

«Երկու ինտեգրացիոն գործընթացներն էլ կառուցված են նույն սկզբունքների վրա և հիմնված են ԱՀԿ նորմերի վրա: Դրանք կարող են արդյունավետորեն լրացնել միմյանց: Մենք շահագրգռված ենք մեր ընդհանուր հարևան երկրների կայունությամբ և բարգավաճմամբ: Այդ պետությունները ձգտում են ակտիվորեն համագործակցել և՛ Եվրամիության հետ, և՛ միաժամանակ պահպանել սերտ պատմական, համագործակցային կապերը Ռուսաստանի հետ: Նրանց պետք է, իհարկե, դրանում աջակցել: Սակայն նոր բաժանարար գծերի ստեղծումն անթույլատրելի է: Ընդհակառակը, պետք է համատեղ աշխատել նոր միասնական Եվրոպա կառուցելու համար»,- հայտարարել է Պուտինը` խորհուրդ տալով արդեն իսկ մտածել ձևավորվող Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին:

Ակնհայտ է, որ Եվրամիությունը դեռ լուրջ չի վերաբերվում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը կամ առնվազն դեռ չի ընկալում, թե այդ նոր միությունը իրենից ինչ է ներկայացնելու: Այն դեպքում, երբ Պուտինը պնդում է լրջորեն մտածել եվրասիական ինտեգրացիոն գործընթացների մասին, Եվրամիության ղեկավարները կարծես թե խնդիրը տեսնում են Ռուսաստանին «հանգստացնելու» մեջ:

Բոլոր դեպքերում Հայաստանի և Ուկրաինայի որոշումներից հետո ակնհայտ դարձավ, որ Եվրամիությունը թերագնահատել էր Ռուսաստանի քաղաքականությունն ու եվրասիական ինտեգրացիոն գործընթացների լրջությունը: Իսկ ԵՄ-Ռուսաստան գագաթաժողովի արդյունքներով պարզ դարձավ, որ Եվրամիությունը դժկամորեն, բայց որոշել է Ռուսաստանի հետ առնվազն քննարկել, թե ինչպես են զարգանալու ԵՄ հարաբերությունները հետխորհրդային երկրների հետ:

Տիգրան Խաչատրյան
քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}