Թուրքիայի կուսակցություններից մեկը ՏԻՄ ընտրություններում առաջադրել է հայ կին թեկնածու
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ընդհանուր առմամբ առաջադրել է 12 կին թեկնածու: «ԺԴԿ»-ն դրանով տարբերվում է բոլոր մյուս քաղաքական կուսակցություններից, որոնց կողմից առաջադրված թեկնածուների ճնշող մեծամասնությունը արական սեռի են:
Թուրքական «Ռադիկալ» թերթը հայտնում է, որ Ստամբուլի Ադալար համայնքում «ԺԴԿ»-ի կողմից առաջադրված բոլոր թեկնածուները կանայք են, ընդ որում` նրանցից մեկը հայ է, երկուսը` հույն, մեկն ամերիկացի, մեկն էլ ալևի:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ օգոստոսին՝ նախագահական ընտրություններ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում