Աշակերտները շտեմարաններում փոփոխությունները բովանդակային են համարում, ԳԹԿ-ն հակառակն է պնդում

Հեղինակ` Մարի Թարյան

Կառուցվածքային փոփոխություններ են կրել բոլոր առարկաների շտեմարանները: Panorama.am-ի թղթակցին հայտնեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը` մեկնաբանելով դժգոհությունները, որ առաջացել են շտեմարանների շուրջ և պնդումները, թե դրանք հիմնովին փոխված են:

ԳԹԿ ներկայացուցիչը նշեց, որ այդ ուղեցույցները ԳԹԿ կայքում հրապարակված են եղել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Բոլոր դպրոցներին բաժանված են եղել ուղեցույցները, որոնք էլ ֆիքսում են շտեմարանների և թեստերի կառուցվածքը:

«Շտեմարանները կազմվում են ուղեցույցների հիման վրա: Ամեն տարի բարեփոխումներ պետք է լինեն և թեստերում տեղ գտնեն ոչ միայն պատասխանով առաջադրանքներ, այլև կարճ պատասխանով առաջադրանքներ, ասույթների փունջ և այլն: Այդտեղ որևէ բարդացման կամ ծրագրային անհամապատասխանության խնդիր չկա: Այդտեղ կա հարցադրման ձևի փոփոխություն, որ տեղի ունեցավ անցած տարի Հայոց լեզու և պատմություն առարկաների շրջանակներում, այս տարի էլ դա շարունակվեց մյուս առարկաներում: Երբ նախկինում հարցնում էր, թե նշվածներից որն է ճիշտ և աշակերտը պիտի ընտրեր պատասխաններից մեկը, այստեղ արդեն հարցնում է՝ քանի՞ ճիշտ պատասխան կա»,- պարզաբանեց նա:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը հրապարակել էր 12-րդ դասարանի մի աշակերտի նամակ, որով վերջինս դժգոհում էր ամեն տարի փոփոխվող շտեմարաններից: Մասնավորապես, աշակերտը նշել է, որ «կենսաբանություն ու քիմիա առարկաների շտեմարանները հիմանականում բարդացված են, ընդգրկում են թեմաներ, որոնք չեն համապատախանում դպրոցական 12-ամյա ծրագրին, ինչպես նաև քանակապես ավելացված է նյութը ու թեստային առաջադրանքները հիմնովին փոխված են»:

Արա Իսպիրյանի բնորոշմամբ, թեստային առաջադրանքները ոչ թե հիմնովին փոխված են, այլ կառուցվածքում տեղի են ունեցել փոփոխություններ:

Աշակերտի նամակը հրապարակած Անահիտ Բախշյանը հավելել էր «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջը, որն ասում է, որ ավարտական, ինչպես նաև պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախատեսվող հարցաթերթիկները կազմվում են բացառապես կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն ուսումնական մեկ տարվա ընթացքում դպրոցներում օգտագործված դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին ու ժողովածուներին համապատասխան:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը հակադարձեց` բովանդակությունը դասագրքերն են, ծրագիրն է, չափորոշիչն է, որը երաշխավորված է նախարարության կողմից, գործում է դպրոցներում, որով երեխաները պիտի սովորեն 12 տարի:

«Երբ շտերմարանները չկային, թեստերը կազմվում էին առանց շտեմարանների: Դրանք չէին հրապարակվում, չէ՞: Երեխաները պետք է սովորեն, իսկ շտեմարանները հարցաթերթիկների խումբ են, որոնց նպատակը թեստերը թափանցիկ դարձնելն է: Երեխաները, ճիշտ է, հիմա շտեմարանները նայում են, տեսնում են, բայց նրանք պետք է մինչև այդ սովորած լինեն: Իսկ թեստային առաջադրանքների շտեմարաններն էլ պետք է լինեն բաց, որպեսզի որևէ առաջադրանք վրիպակներ, սխալներ չունենա»,- ասաց նա:

Արա Իսպիրյանի խոսքով, շտեմարանները դասագրքեր չեն, որ անպայման պետք է փորձարկվեն մեկ տարի. «Շտեմարանները ծրագրի ու դասագրքերի բովանդակության հիման վրա ստեղծված թեստային հարցաշարեր են, իսկ օրենքի այդ հոդվածով հարցաշարերի վերաբերյալ ոչինչ չի ասվում: Չկա այդպիսի բան, որ ստուգող հարցաշարը պետք է անպայման մեկ տարի օգտագործվի: Բովանդակությունը բոլորին պարզ է, երեխան պետք է հաստատված նյութերը սովորի, որոնցից էլ կազմվում է հարցաշարը»:

Իրականում, ճիշտը ակադեմիական գրքերով կրթություն ստանալն է, բայց սովորույթի ուժով երեխաները և կրկնուսույցները պարապում են ոչ թե գրքերով, այլ շտեմարաններով: Արդյունքում էլ այդ շտեմարաններում փոփոխությունները խուճապ են առաջացնում: Թերևս հարցը հեշտ տարբերակի ձգտումն է:

Ըստ Արա Իսպիրյանի, միանաշանակ պետք է և սովորում են դասագրքերով. «Շտեմարաններով իրենց կարողանում են վերջում ստուգել, որպեսզի անակնկալ հարցեր թեստերում չլինեն: Շտեմարանը բացառում է ծրագրից դուրս հարցերի ներառումը թեստերում, դրան էլ միտված է այն: Ես գիտեմ, որ կան շատ երեխաներ, որ խորը ուսումնասիրում են, ակադեմիական գիտելիք են ստանում: Բայց, ցավոք սրտի, ունենք զանգված, որ ավելի հեշտ ճանապարհն է ընտրում. մտածում են, շտեմարանի առաջադրանքները անմիջապես թերթել, վարժվել»:

Խնդիրը լուծելու տարբերակ ԳԹԿ ներկայացուցիչը դժվարացավ նշել: Արա Իսպիրյանը նոր քաղաքականության մասին չխոսեց: Այժմ կառույցն իրականացնում է արդեն ընդունված քաղաքականությունը, որը, ըստ նրա, մի քանի խնդիրներ է լուծել:

«Այն, որ բովանդակային խնդիրներ չենք ունենում, թեստերը թափանցիկ են, անակնկալ հարցեր չեն պարունակում, այդպես է: Մնացած դեպքերում պետք է վերլուծություններ կատարել»,- եզրակացրեց նա:

Նշենք, որ այս հարցի վերաբերյալ տեղեկացվել է նաև Կրթության և գիտության նախարարը: ԿԳՆ լրատվության բաժնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ երբ նախարարի պատասխանը լինի, կհրապարակեն:

Նախորդիվ`
12-րդ դասարանցին դժգոհում է ամեն տարի փոփոխվող շտեմարաններից



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}