«Եթե լրագրողներն այլևս ոչ մի բան չգրեն, էս աշխարհը կելնի իրա ռելսերի վրա». Սասուն Միքայելյան
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ Դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ընդլայնված նիստը որոշել է մասնակցել Մարտի 1-ի հանրահավաքին։ Բացի 10 հրամանատարից, նիստին մասնակցող խորհրդի անդամ Սասուն Միքայելյանն առաջարկել է չմասնակցել։ Բանն այն է, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանը որոշել են այդ գիշերն անցկացնել Շահումյանի հրապարակում՝ ի հիշատակ զոհերի։ Սակայն խորհուրդը միաձայն կողմ է եղել մասնակցությանը։
Միքայելյանը հայտարարել է, որ դուրս է գալիս խորհրդից։ Նա հրաժարվել է մեկնաբանել լուրը. «Ձեզանից եմ լսում»։
Հեռացե՞լ եք հրամանատարների նիստից։ Հարցից բարկացել է՝ «դուք, փաստորեն, ագենտնե՞ր ունեք այնտեղ, եթե լրագրողներն այլևս ոչ մի բան չգրեն, էս աշխարհը կելնի իրա ռելսերի վրա»: