Վեցամյա Լիզայի համար կազմակերպված «Բարության ղողանջներ» համերգի բարի արդյունքները
Վեցամյա Լիզա Պողոսյանի համար կազմակերպված «Բարության ղողանջներ» բարեգործական համերգին ներկա մարդիկ ոչ միայն կարողացան վայելել հրաշալի երաժշտություն, այլև մեծապես աջակցել փոքրիկին:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սեդրակ Երկանյանի գխավորությամբ հանդես եկավ համերգով, որի ողջ հասույթը՝ շուրջ 400.000 դրամ, ուղղվեց վեցամյա Լիզայի բուժմանը: 85000 դրամ էլ հավաքվել էր հանգանակության արդյունքում:
Համերգին ներկա էր «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը, ով խոստացավ, որ փոքրիկի բուժման այս փուլի համար պակասող գումարը կտրամադրի «Նվիրիր կյանք» հիմնադրամը: Նախկինում ևս հիմնադրամը փոքրիկին տրամադրել էր 5000 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ վեցամյա Լիզա Պողոսյանը գլխուղեղի քաղցկեղ ունի: Անցած տարվա սեպտեմբերից մինչ օրս փոքրիկը Մոսկվայում քիմիաթերապիայի 8 կուրս է անցել: Բժիշկները երեխայի մոտ զգալի առաջընթաց են արձանագրել: Քիմիաթերապիայի շնորհիվ ուռուցքը գրեթե անհետացել է, մետաստազներն սկսել են հավաքվել: Այժմ Լիզան ճառագայթում է ստանում Մոսկվայի Ռադիոլոգիայի ինստիտուտում: Ճառագայթումը շարունակելու համար անհրաժեշտ է 400.000 ռուբլի:
Լիզան մինչ օրս շարունակական աջակցություն է ստանում բարեսիրտ մարդկանցից, ովքեր մշտապես դրամական աջակցություն են ցուցաբերում: Ճառագայթումից հետո փոքրիկը կստանա ևս մի քանի քիմիաթերապիա, որից հետո ծնողների հետ կվերադառնան Հայաստան:
Ովքեր ցանկանում են աջակցել փոքրիկի հետագա բուժմանը, ներկայացված ենք Լիզա Պողոսյանի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անվամբ բացված հաշվեհամարը:
ՎՏԲ - Հայաստան Բանկ
AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804
Aրտերկրից փոխանցումների համար
VTB BANK (ARMENIA) CJSC
Yerevan, Armenia
SWIFT: ARMJAM22
ARCA կրեդիտ քարտատերերը կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960
Նախորդող`
Փոքրիկ Լիզայի բուժման համար բարերարը 5000 ԱՄՆ դոլար է փոխանցել
Բարեգործական համերգ` փոքրիկ Լիզայի առողջացման համար
Անհայտ բարերարը Լիզայի բուժման համար խոշոր գումար է փոխանցել