Նեյրովիրաբույժ. Հնարավոր է հասնել նրան, որ մարդն ապրի այնքան, որքան կամենում է
Ցողունային բջիջներն ուղղակի ամրացնում են օրգանիզմը, դրանք չեն երիտասարդացնում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Խաչատրյանը:
Բժիշկը նկատեց, որ եթե մարդն իր կյանքի ընթացքում չի փչացրել կենսական անհրաժեշտության օրգանները, ապա դրանք հնարավոր է վերականգնել: «Միայն նյարդային հյուսվածքներն են, որ չեն վերականգնվում»:
Նեյրովիրաբույժը նաև իր գիտակական ուսումնասիրությունը ներկայացրեց և ասաց, որ ապագայում հնարավոր է հասնել այն բանին, որ մարդն ապրի այնքան, որքան կամենում է:
«Մարդու գլխուղեղի ենթակեղևում մարտկոց կա: Այն ուղեղն ակտիվացնող համակարգ է և լիցքավորվում է քնած ժամանակ»,- ասաց Նիկոլայ Խաչատրյանն ու հավելեց, որ այդ մարտկոցն էներգիան ստանում է մկաններից:
Նա նշեց, որ մահը գալիս է մարտկոցի սպառվելուց հետո: Առաջիկայում բժիշկը պատրաստվում է փորձ անել, որպեսզի ապացուցի, որ մկաններն էներգիա են արտադրում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա