Սթիվեն Փաունդ. ԼՂ հարցը կրկին ու կրկին պետք է բարձրացվի Անգլիայի խորհրդարանում
ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները դանդաղ են ընթանում, և Մեծ Բրիտանիայի կառավարությունը շատ ավելին պետք է անի այս հարցում։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը` Ծիծեռնակաբերդում պատասխանելով լրագրողների հարցերին: Հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ Հայաստան այցի շրջանակներում Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլն ու խմբի անդամներ ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը և Մայք Գեյփսը այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր։
Սթիվեն Փաունդը նշել է նաև, որ ԼՂ հարցը կրկին ու կրկին պետք է բարձրացվի Անգլիայի խորհրդարանում։ Նա ասել է, որ ինքը փետրվարի սկզբին Համայնքների պալատում Ղարաբաղի հարցի շուրջ հանդես է եկել զեկույցով:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը