Օպերայի տնօրենն ազատվել է աշխատանքից
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանը փետրվարի 17-ին անձնական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին Panorama.am-ին ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին պետ Ալվարդ Սերոբյանը:
«Փետրվարի 17-ին անձնական դիմումի համաձայն Կամո Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Փետրվարի 17-ից տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է թատրոնի տնօրենի տեղակալ Հրաչյա Գրիգորյանի վրա»,- ասաց նա:
Ա. Սերոբյանը նաև հայտնեց, որ առաջիկայում կհայտարարվի թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ:
Նշենք, որ Կ. Հովհաննիսյանը 1999թ.-ից սկսած Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում