Սիրիայի բանակը վերականգնել է ռազմավարական նշանակություն ունեցող ալավիական գյուղի նկատմամբ վերահսկողությունը
Սիրիայի կառավարական զորքերը փետրվարի 17-ին վերականգնել են Համա նահանգի ալավիական Մաան գյուղի նկատմամբ վերահսկողությունը, որը մեկ շաբաթ առաջ գրավել էին իսլամիստական «Ջունուդ Ալ-Ակսա» խմբավորման անդամները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով France Presse գործակալությանը:
Համաձայն տեղական ԶԼՄ-ների տվյալների` կառավարական զորքերը ջախջախել են իսլամիստներին, ովքեր սպանել են գյուղի մոտ 50 պահակի և տեղացիների: Սիրիայի պետական լրատվամիջոցները նշում են, որ ապստամբները գյուղում սպանել էին 42 խաղաղ բնակչի, այդ թվում նաև կանանց:
Մաան քաղաքը գտնվում է կենտրոնական մայրուղու մոտ, որը կապում է Սիրիայի հյուսիսը և հարավը ու կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Այդ պատճառով ապստամբները և կառավարական զորքերը չեն դադարում այդ գյուղի և մայրուղու մոտ տեղակայված այլ բնակավայրերի համար պայքարը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը