ՄՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթղթերը մինչև փետրվարի 20-ը կներկայացվեն ԵՏՀ-ին
Մարտի 10-ին Երևանում աշխատանքային հանդիպում կկազմակերպվի ոչ սակագնային կարգավորման մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ, որտեղ կքննարկվեն աշխատանքային խմբի գործունեության արդյունքում առաջացած խնդիրները և Ճանապարհային քարտեզով նախանշված հետագա գործողությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը:
Ըստ նրա` Ճանապարհային քարտեզի ոչ սակագնային քաղաքականությանն առնչվող կետերի կատարման նպատակով` ուսումնասիրվել, նախապատրաստվել են և ԵՏՀ-ին են փոխանցվել Հայաստանի Հանրապետության նշված հարցին առնչվող այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցում կպահանջվի կատարել փոփոխություններ՝ ոչ սակագնային կարգավորման ոլորտում Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով:
Բացի այդ` նախապատրաստվել են ոչ սակագնային կարգավորմանն առնչվող իրավական ակտերի կոնկրետ կետերում և դրույթներում փոփոխություններ կատարելու ուղղությամբ առաջարկություններ, կատարվում են ԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների և երրորդ երկրների մասով ոչ սակագնային կարգավորման միասնական համաձայնագրի համեմատական վերլուծություններ, ինչպես նաև ուսումնասիրվել են մի շարք պայմանագրերին ՀՀ-ի միանալու հնարավորություններն ու պայմանները:
Ինչ վերաբերում է Ճանապարհային քարտեզի Արդյունաբերության ոլորտին առնչվող կետերի կատարման նպատակով աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքներին, ապա պատրաստվել են Հայաստանի արդյունաբերական ոլորտներին առնչվող իրավական ակտերի ցանկ (այդ թվում` ՀՀ Ազգային ժողովի քննարկման փուլում գտնվող «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքոի նախագիծը), որտեղ կարող է անհրաժեշտություն առաջանալ կատարելու փոփոխություններ՝ այդ ակտերը «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի Համաձայնագրի դրույթների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
Նշված փաստաթղթերը ԵՏՀ-ին հասանելի դարձնելու նպատակով ներկայումս թարգմանվում են և մինչև փետրվարի 20-ը կներկայացվեն ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտին` ուսումնասիրելու և հերթական հանդիպման ընթացքում (փետրվարի 25-26-ին Մոսկվայում) դրանք քննարկելու:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում