ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բուժհաստատություններում աշխատող բժիշկներին առաջարկում է վարկային ծրագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ՀՀ առողջապահության ոլորտի աշխատակիցներին օգտվել վարկավորման ձեռնտու պայմաններից:
Բուժհաստատությունների բոլոր բժիշկները, ղեկավար ադմինիստրատիվ կազմն ու բուժքույրերը անկախ եկամտի չափից կարող են արագ և հեշտ ձևակերպել վարկեր ՎՏԲ-Հայաստան բանկում առանց գրավի ապահովման` ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ: Այս մասին հաղորդում են ՎՏԲ-Հայաստան Բանկի լրատվական ծառայությունից:
Վարկի տրամադրման միակ պայմանը գրանցված աշխատավարձն է:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր նախաձեռնությունն ուղղված է երկրի բժիշկների ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը: Մենք ձգտում ենք դարձնել վարկային ռեսուրսները ավելի մատչելի առողջապահության ոլորտի աշխատակիցների համար` առավելագույնս պարզեցնելով դրանց տրամադրման գործընթացը և հասանելի դարձնելով ժամանակակից ֆինանսական գործիքները: Հույս ունենք, այս առաջարկը կդառնա լավ հնարավորություն երկրի բնակչության կարևոր սեգմենտի ծրագրերի իրականացման համար»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում