«Պատիժ չկրած կացնով մարդասպանը` միջազգային անհեթեթություն»
«Ասբարեզ» պարբերականը տպագրել է խմբագիր Արա Խաչատուրյանի՝ «Պատիժ չկրած կացնով մարդասպանը` միջազգային անհեթեթություն» հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«2011թ օգոստոսի 31-ին աշխարհը լուռ կերպով, բացառությամբ հայերի և որոշ միջազգային առաջնորդների, հետևում էր, թե ինչպես Ռամիլ Սաֆարովը վերադարձավ Ադրբեջան, որտեղ նա հերոսի կոչում ստացավ և փառաբանվեց անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից:
Սաֆարովը ադրբեջանցի զինվոր էր, որ 2004թ. փետրվարի 19-ին կացինը ձեռքն էր վերցրել և քնած ժամանակ սպանել հայ զինվոր Գուրգեն Մարգարյանին: Երկուսն էլ այդ ժամանակ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին:
Հունգարիայի արտահանձման որոշման վերաբերյալ միջազգային համայնքի կողմից խլացնող մի քանի դատապարտումներ, հատկապես Արևմուտքի կողմից, հիշեցում է առ այն, որ նրանց պնդումները, թե մարդու իրավունքների հարցում ուղեծիր են, ոչ այլ ինչ է, քան ֆարս և արդարադատության ընդհանուր խախտման մեղսակից:
Մարգարյանի սպանությունը մնում է անպատիժ:
Այնուամենայնիվ, Մարգարյանի սպանության և զոհի հարցում Ադրբեջանի զրպարտումը ցույց է տալիս Ադրբեջանի անքակտելի ու շարունակական հակահայկական քաղաքականությունը, որը խորացել է Բաքվում՝ հետխորհրդային անկախության շրջանից ի վեր:
Սակայն այս նողկալի արարքը, և դրա հետագա «կարգավորումը» պետք է միջազգային հանրությանը մղեն, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, պատշաճ ուշադրություն դարձնել բանակցությունների սեղանի շուրջ նստած անձանց:
Առ այսօր, միջազգային համայնքի՝ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ անամոթ անտեսումը շարունակում է քաջալերել Ադրբեջանին՝ շարունակել իր ատելության ու ռազմական սպառնալիքների քաղաքականությունը՝ առանց հետևանք՝ ավելացնելով Ադրբեջանի կողմից կատարված անպատիժ հանցագործությունների երկար ցուցակը:
Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցը հնարավորություն է ստեղծում այս հարցերն ուղղելու և ևս մեկ անգամ մեր ձայնը բարձրացնելու անվերապահ արդարության հարցում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան