Դավութօղլու. «Սահմանի բացման վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»
Ադրբեջանում ավարտվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործանախարարների հանդիպումը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ`թուրք նախարարը հերթական անգամ նշել է, որ այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել և առանց ղարաբաղյան հարցի լուծման սահմանը չի բացվի:
Դավութօղլուն նշել է, որ մամուլում տարածված այն լուրերը, որ Թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանը, չեն համապատասխանում իրականությանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում