Դատարկ աթոռ` «Թուրքիայի նախագահ» մակագրությամբ
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ, ազդեցիկ քաղաքական գործիչ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Մուստաֆա Սարըգյուլը «Twitter»-ում սկանդալային հրապարակում է արել` հրապարակավ վիրավորելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին:
«Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) կայքը տեղեկացնում է, որ Սարըգյուլը հրապարակել է նկար, որում պատկերված է դատարկ աթոռ` «Թուրքիայի հանրապետության նախագահ» մակագրությամբ:
Հիշեցնենք, որ այսօր նախագահ Աբդուլլահ Գյուլը վավերացրել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ - TBMM) ընդունած այն օրենքը, որը դրույթներ էր պարունակում համացանցում, սոցիալական կայքերում և բլոգերում տեղադրվող նյութերի վերահսկման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում