Հարցազրույցներ 11:31 19/02/2014

«Այս խմորը դեռ շատ ջուր կտանի». Հրաչ Բերբերյանը` «էլիտար» սերմացուի մասին

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներ հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում։ Գյուղացիները ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից փոխառության պայմանագրով ստացել են ցորենի էլիտար սերմացու, սակայն ցանելուց հետո որևէ արդյունք չեն ստացել։ Գյուղացիներն այսօր կանգնել են փաստի առաջ. այժմ գյուղնախարարությունը ցորենի սերմի գումարներն է պահանջում: Այսօր «էլիտար» ցորենի սերմացուի պատճառով մի խումբ ֆերմերներ դատարանի առաջ են կանգնել:

Հիշեցնենք, որ «էլիտար» սերմացուների ներկրումը իրականացվել է «Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում: 2011թ-ին Հայաստան է ներկրվել 1150 տոննա էլիտար սերմացու, որից 50 տոննան տրամադրվել է ԼՂՀ-ին, մյուսներն էլ՝ հանրապետության 255 շահառուների, որոնք չեն կարողացել կառավարությանը 1 կգ սերմի դիմաց հետ վերադարձնել պայմանագրով նախատեսված 2 կգ սերմ: Մինչդեռ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարեց, որ ֆերմերները սերմացուն պետք է վերադարձնեն, քանի որ պայմանագրով ֆորս մաժորային իրավիճակների համար ոչ մի լուծում չկա: Գյուղնախարարության մասնագետներն ասում են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով «էլիտար» սերմացուն չի տվել սպասված բերքը, իսկ ֆերմերներն էլ պնդում են, որ կառավարության սերմացուն էր անորակ:

«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ էլիտար սերմացու ներկրողները` հանձինս գյուղատնտեսության նախարարության, մեղքը փորձում են բարդել գյուղացիների վրա:

«Այդպես փորձում են փրկել իրենց պատիվը: Մինչդեռ այստեղ գյուղացին միանշանակ մեղք չունի, դրա վառ օրինակը այն է, որ օրեր առաջ էլիտար սեմացուի գործով դատարանը վճիռ է կայացրել` հօգուտ ֆերմերի»,- նշեց Հ.Բերբերյանը:

Ըստ նրա` գյուղանախարարությունը փորձում է ամբողջ խնդիրը բարդել բնակլիմայական պայմանների վրա, իսկ ֆորսմաժոր կոչվածը, որը պետք է պարտադիր լիներ պայմանագրով` ներկրողն անտեսել է: Մինչդեռ գյուղատնտեսության նախարարությունը պարտավոր էր ֆորս մաժորային իրավիճակները հաշվի առնել:

«Ծրագրով ֆորսմաժոր նախատեսված չէ, այսինքն` ցորենի բերք ունենան, թե չունենան պետք է գյուղացիները ցորենի սերմացուի դիմաց վճարեն: Մինչդեռ եթե այդ կետերը չկան, ապա այդ պայմանագիրը թերի է: Այդ պատճառով է, որ դատարանը պաշտպանեց գյուղացուն»,- նշեց Հ. Բերբերյան` հավելելով, որ այս դեպքը կարող է նախադեպ լինել, որպեսզի մյուս ֆերմերներն էլ շահեն հայցերը:

«Վերջապես գյուղացին չինովնիկին հասկացրեց, որ գյուղացին այնքան էլ անտեսված չէ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է էլիտար սերմացուին, Հ.Բերբերյանը նշեց, որ իրենց մասնագետները եկել են երկու եզրակացության` կամ այդ սերմերը Հայաստանի բնակլիմայական պայմաններին չեն հարմարվում, կամ` վերարտադրության խնդիր է եղել, այսինքն` սերմը անորակ է:

«Մենք նման կասկածներ ունենք: Գյուղացիներին տրամադրված «էլիտար» սերմացուն Հայաստանում փորձաշրջան չի անցել, ինչը օրենքի պարտադիր պահանջ է, և երկու տարի գոտիական փորձարկման պետք է ենթարկվեր»,- ասաց Հ. Բերբերյանը:

Բացի այդ` Հայաստանում չկա համապատասխան լաբորատորիա, որտեղ կարողանան փորձաքննության ենթարկել այդ սերմերը, որպեսզի համոզվեն` դրանք էլիտար սերմացու են, թե չորրորդ, հինգերերոդ կամ տասներորդ վերարտադրության սերմեր:

«Կարծում եմ, որ գյուղնախարարությունը պետք է շահագրգռված լիներ, որ այդ սերմերը փորձաքննության ենթարկեին և, եթե խնդիրը սերմի հետ է կապված, ապա ներկրող ընկերությանը կարող էին դատի տալ: Ցավոք սրտի, սելը ճռալու փոխարեն, սելվորն է ճռում, և փորձում են ամեն ինչ բարդել սկզբից գյուղացու, հետո էլ` եղանակի վրա: Սակայն չպետք է մոռանանք, որ պետությանը լուրջ վնաս է հասցվել»,- նշեց Հ. Բերբերյանը:

«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահի խոսքերով` գյուղացու համար այսպիսի խայտառակ վիճակ ստեղծողները պետք է պատժվեն:

Այդուհանդերձ, Հ. Բերբերյանը գտնում է, որ «այս խմորը դեռ շատ ջուր կտանի», քանի որ միայն Վարդենիսի տարածաշրջանի շուրջ 160 ֆերմերների դատի են տվել, 200 ֆերմերի էլ` Արարատյան դաշտավայրում, խնդիրն առկա է նաև Շիրակի մարզում:

«Այսինքն` որքան էլ փորձում են ասել, որ սա միայն Արարատյան դաշտավայրի խնդիրն է, բայց դա այդպես չէ, սա հանրապետական պրոբլեմ է, և չի բացառվում, որ այս դժգոհությունները կխթանեն արտագաղթը և գյուղացին մեկ անգամ ևս կհիասթափվի հող մշակելուց»,- ասաց Հ. Բերբերյանը:
 

Հարակից նյութ`
Էլիտար ցորենի անհավանական արկածները` միայն Հայաստանում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}