Ներմուծվող մսամթերքը զգալիորեն կթանկանա
Այն, որ Մաքսային միությանն անդամակցելու արդյունքում մեր շուկայում առաջին անհրաժեշտության պարենամթերքի թանկացումներ կլինեն, այլևս կասկածից վեր է: Մասնավորապես, կթանկանա նաև ներմուծվող միս-մսամթերքը:
«Համաձայն ՊԵԿ տվյալների` 2013-ին ներմուծվող խոշոր եղջերավոր անասունների մսի 1 կգ-ի մաքսային արժեքը կազմել է 2,5 դոլար, հենց այդքան էլ կազմել է խոզի մսի մաքսային արժեքը: …Ներմուծվող թռչնամիս-մթերքի հայրենիքը Բրազիլիան է: Վերջինիս համեմատ` նկատելի համեստ ներմուծումներ են կատարվել Ուկրաինայից, Չինաստանից, Գերմանիայից:
Մսամթերքի մասով մեր ներմուծողների վեկտորը հստակ ուղղված է դեպի 3-րդ երկիր, մինչդեռ Մաքսային միությանն ադամակցելով, Հայաստանը ստիպված կլինի նշյալ պարենամթերք ներմուծել կիրառելով միասնական 15-25 տոկոսի հասնող մաքսատուրքեր, այն դեպքում, երբ Հայաստանում գործող մաքսատուրքերի չափը 10 տոկոս է»,-գրել է «Հրապարակ»-ը: