Անցած տարիների հետ համեմատ, բնակչությունը երկու անգամ ավելի է վճարել էլէներգիայի դիմաց
Այս ամիս ՀՀ քաղաքացիները կրկին տհաճ անակնկալ ապրեցին՝ ստանալով այս տարվա հունվար ամսին սպառած էլեկտրաէներգիայի հաշիվները։ Դրանցում արտացոլված գումարն աննախադեպ մեծ է։ Ստացված հաշիվներից դժգոհ են թերեւս բոլորը։
Ըստ «ՀԷՑ»-ից «Հայկական Ժամանակ»-ին տրամադրած պաշտոնական տեղեկությունների՝ այս տարվա հունվարին ՀՀ բնակչությունը սպառել է 359 մլն կվտ ժամ էլէներգիա, ինչն անցած տարվա հունվարի ցուցանիշից մեծ է ընդամենը 10 տոկոսով։ Բայց դրա դիմաց բնակչությունը վճարել է 13 մլրդ դրամ, ինչն անցած հունվարի ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսով։ Յուրաքանչյուր ընտանիք այս տարվա հունվարին անցածի համեմատ ավել է վճարել միջինը 5 հազար դրամ։ Ավելացնենք, որ 2010 թվականի հունվարի համեմատ, այս տարի բնակչությունը ուղիղ երկու անգամ ավելի է վճարել սպառած էլէներգիայի դիմաց: