«Faktxeber». Սիրիա մեկնելը և այնտեղ «սպանվելը» շահավետ է ադրբեջանցի հանցագործների համար
Իրենց մահվան մասին կեղծ լուրեր տարածող վտանգավոր ադրբեջանցի ահաբեկիչները, ովքեր պատերազմում են Սիրիայում, կարող են վերադառնալ Ադրբեջան և շարունակել իրենց ահաբեկչական գործողությունները արդեն հայրենիքում: Այս մասին ասվում է «Faktxeber» ադրբեջանական լրատվական կայքի հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ վերջերս համացանցում հաճախ հայտնվում են Սիրիա պատերազմելու մեկնած և մահացած ադրբեջանցիների նկարները: Սակայն, ըստ փորձագետների, նրանց մահը կարող է նաև կեղծ լինել:
Հայտնի է, որ այսօր Սիրիա մեկնում են պատերազմելու այն ադրբեջանցիները, ովքեր հետապնդվում են Ինտերպոլի կողմից տարբեր հանցագործությունների համար:
«Եթե հաշվի առնենք այն փաստը, որ այդ ադրբեջանցիներին հայրենիք վերադառնալուց հետո ցմահ դատապարտում է սպասվում, ապա համացանցում մահը ապացուցող նկարների տարածումը շատ լավ գաղափար է»,-նշված է նյութում
Այսպիսով, Սիրիա մեկնելը և այնտեղ «սպանվելը» շահավետ է ադրբեջանցի հանցագործների համար: Ըստ հեղինակի ` նրանք պատերազմից հետո կվերադառնան Ադրբեջան և կշարունակեն իրենց ահաբեկչական գործողությունները հայրենիքում:Քաղաքագետ Իլհամ Իսմայիլը այս առիթով նշել է, որ քրեական գործը փակված չի կարող համարվել, քանի դեռ իրավապահ մարմինները չեն համոզվել, որ այդ անձը իսկապես սպանվել է Սիրիայում:
«Մահացածների դիակների մի մասը այդպես էլ չեն բերում Ադրբեջան: Մենք այդ մարդկանց մահվան մասին ԶԼՄ-ներից ենք իմանում»,- աղբյուրի հետ զրույցում նշել է ադրբեջանցի քաղագետ Իլհամ Իսմայիլը:
Ըստ քաղաքագետի` իրենց մահվան մասին լուրեր տարածող Սիրիայում պատերազմող ադրբեջանցի ահաբեկիչները կարող են վերադառնալ հայրենիք կեղծ անձնագրերով:
«Կեղծ փաստաթղթեր ահաբեկիչները կարող են ձեռք բերել այն նույն կազմակերպությունից, որը նրանց Սիրիա է ուղարկել: Այդ կազմակերպությունները իրենց նպատակներն ունեն, այդ իսկ պատճառով իրավապահ մարմինները պետք է զգոն լինեն»,- ասել է քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում