«Al-Monitor». Օջալանը ձեռքը երկարացնում է դեպի հայերը
«Al-Monitor» պարբերականը տպագրել է հոդվածագիր Օրհան Քեմալ Չենգիզի՝ «Օջալանը ձեռքը երկարացնում է դեպի հայերը» խորագրով հոդված: Ստորև ներկայացնում ենք այն՝ որոշ կրճատումներով.
«Չնայած քրդական շարժման մի շարք կարևոր դերակատարների, ինչպես օրինակ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը և Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Ալթան Թանը ժամանակ առ ժամանակ Հայոց ցեղասպանության և հայերին ձեռք մեկնելու վերաբերյալ հայտարարություններ են անում, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հայտարարությունները մի շարք հարցերի տեղիք են տալիս. Օրինակ`ինչպես են քրդերը դիտում հայերի հարցը:
Հունվարի 30-ին Աբդուլլահ Օջալանը նամակ էր հղել «Ակոս» թերթին: Սա կարծես շրջադարձային է քուրդ-հայկական հարաբերություններում: Այստեղ առկա է 5 ակնառու թեմա:
Օջալանը նշել է, որ «Հայ ժողովրդի հետ տեղի ունեցածն իրական ցեղասպանություն է: Մեծ հրաշք է, որ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդն իր ողբերգությունը կրելով՝ կարողացել է գոյատևել և հասնել մեր օրերը: Այս հրաշքը, անկասկած, տառապյալ հայ ժողովրդի մեծ ջանքերի ու պայքարի արդյունքն է»: Օջալանն ազդարարում է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվեն քրդական շարժման ամենաբարձր օղակներում:
Գրելով, որ «Ամբողջ աշխարհը պետք է հաշտվի հայ ժողովրդի պատմական իրականության հետ և կիսի նրանց վիշտը: Թուրքական Հանրապետությունը պետք է այս հարցին լրջությամբ մոտենա, Օջալանը աշխարհին և Թուրքիային հորդորել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նա հայկական սփյուռքին հաղորդագրություն է ուղարկում՝ նշելով, որ «Իմ համեստ առաջարկը հայ ժողովուրդին կարող է լինել միայն այն, որ նա շարունակի իր պայքարը՝ չընկնելով ռասիստական-ազգայնական թակարդների մեջ և հեռու մնա միջազգային կապիտալը ներկայացնող ուժերի և լոբբիների նենգ նպատակներից, որոնք հետամուտ են լինելու մեր միջև բախումներ հրահրելուն»:
Օջալանը նաև նշել է, որ «Ժողովրդավարությամբ պսակված հանրապետությունը պետք է մաքրած լինի հաշիվները անցյալի հետ և նաև հնարավորություն տա տարբեր ինքնություն կրողներին ազատ ապրելու: Նայելով այս դիտանկյունից՝ մենք կարող ենք ասել, որ մեր պայքարը միայն քուրդ ժողովրդի համար չէ, այլ այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդների և դավանանքների ազատության համար է»: Այս ճանապարհով նա պատասխանում է Թուրքիայի կառավարության և Քուրդիստանի աշախատավոր կուսակցության միջև խաղաղ բանակցությունների քննադատություններ: Քրդերը միայն ուշադրությունը սևեռել էին իրենց շահերին և հեռու էին Թուրքիայում ժողովրդավարության համար մեծ պայքարից:
«Ես կոչ եմ անում մեր բոլոր ժողովուրդների շահերին նվիրված անդադար պայքարին խոչընդոտելու համար իրենց ամբողջ ուժով աշխատող խորքային, բաց, զուգահեռ կառույցների, լոբբիների և համայնքների նկատմամբ զգույշ լինել և հարցերին վերաբերվել անկողմնակալ հայացքով»,- նշել է նա:
Այս խոսքերով նա հայերին շեղում է զուգահեռ պետության հայեցակարգից և հաստատում Գյուլենական հավատի համայնքին որպես հակառակորդի և մրցակցին քրդական ընկալումը:
Օջալանի նամակը նոր էջ է բացում Թուրքիայի քրդերի և հայերի միջև: Քրդական շարժումը, անկասկած, կընդունի ավելի հստակ դիրքորոշում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Սակայն, հաշվի առնելով Թուրքիայի կառավարության՝ Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունը, իրատեսական չէ Օջալանի բառերից որևէ ազդեցություն ունենալու ակնկալիք ունենալ:
Ամեն դեպքում Օջալանի նամակը հայերի համար պատմական փաստաթուղթ է: Սակայն հեշտ չի լինի կանխատեսումներ անել դրա երկարատև ազդեցության մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում