Պնախարարն ընդունել է Միջխորհրդարանական միության բրիտական խմբի անդամներին
ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախօրեին ընդունել է Միջխորհրդարանական միության բրիտական խմբի անդամներին: Տեղեկացնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական ռազմական համագործակցության և դրա ծավալների ընդլայման հարցերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրներին, ՀՀ անվտանգային քաղաքականությանը, մասնավորապես` Մաքսային միությանը ՀՀ անդամակցության, ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների, ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության, ինչպես նաև հարևանների հետ փոխհարաբերությունների համատեքստում:
Հյուրերի խնդրանքով ներկայացվել է սահմանային միջադեպերի, ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն գործողությունների, նշանառու կրակի վարման դինամիկան և պատճառները: Արծարծվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը