Վիլնյուսում կանխվել է Ադրբեջանի կողմից հակահայկական պաստառների տարածումը
Լիտվայի մայրաքաղաքում կանխվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյաց կոչերի տարածման փորձերը:
Panorama.am-ի հետ զրույցում Լիտվա-Հայաստան ֆորումի համակարգող Արմեն Հայրապետյանը հայտնել է, որ երեկ Վիլնյուսի փողոցներում 1992 թվականի Աղդամի իրադարձությունների մասին ադրբեջանական տարբերակի քարոզման արշավի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունների կողմից պատվիրված պաստառներ են հայտնվել:
Պաստառները, որոնք հայտնվել էին նույնիսկ քաղաքի հանրային զուգարաններում, հայերի հասցեին ռասիստական և քսենոֆոբիական տարրեր էին ներառում: Այդ կապակցությամբ հայկական կողմը դիմել է Վիլնյուսի քաղաքապետարան՝ կանխելու համար ադրբեջանական կողմից հակահայկական քարոզչական գործունեությունը, որը բերում է էթնիկ ատելության տարածման:
Արդյունքում Աղդամի իրադարձությունների մասին ապատեղեկատվություն պարունակող բոլոր պաստառները հանվել են:
Ինչպես նշում է Ա. Հայրապետյանը՝ պաստառները պատվիրվել էին «JCDecaux» կազմակերպության կողմից, որը զբաղվում է Վիլնյուսի փողոցներում վճարովի գովազդների տեղադրմամբ: Սակայն հայկական համայքը պահանջել է անմիջապես հանել բոլոր պաստառները՝ նշելով, որ հանրային վայրերում այլատյացության կոչերի տարածումն անթույլատրելի է:
Հիշեցնենք, որ 1992 թ.-ի փետրվարի 26-ին, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մերձակայքում չպարզված հանգամանքներում զոհվել են 200-ից 300 մարդ (համաձայն միջազգային Human Right Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների, իսկ Ադրբեջանի կողմից քարոզվող տարբերակով, զոհվել է ավելի քան 600 մարդ), ովքեր Ադրբեջանի իշխանության կողմից միտումնավոր կերպով պահվել են ռազմական գործողությունների կիզակետում: Խոջալուի բնակչությունը մի քանի ամիսների ընթացքում ստիպողաբար մնացել է բնակավայրում և Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր կերպով չի տարհանվել՝ հետագայում նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակչությունը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից առանձնացված հումանիտար միջանցքով դուրս է եկել բնակավայրից, առանց որևէ խոչընդոտների անցել է ավելի քան 10 կմ և հասել է մինչև ադրբեջանցիների կողմից վերահսկվող Աղդամ քաղաքը: Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերին բավական մոտ գտնվող հատվածում հայտնաբերվել են զոհվածների մարմինները: Զոհվածների իրական քանակը հայտնի չէ, քանզի պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Խաղաղ բնակիչների այս ողբերգական զոհերի հետաքննության համար ստեղծված Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը Հեյդար Ալիևի հրամանով լուծարվել է, իսկ հետաքննությանը վերաբերվող նյութերը սկսել են գաղտնի պահվել:
Ֆիլմ` «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում