«Ներկա իրավիճակում Ուկրաինան պետք չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Եվրոպային»
Ուկրաինան որպես պետություն ներկայումս գործելու հնարավորություն չունի: Լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այն ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում որևէ կապ չունի Եվրոպա-Ռուսաստան ընտրության հետ: Խոսակցությունը պիտակների ընտրության մասին չէ: Խոսակցությունն այն մասին է թե արդյո՞ք պետք է գոյություն ունենա այն միավորումը ում վրա և պետք է փակցվի ինչ-որ պիտակ: Ներկայիս իրավիճակում Ուկրաինան պետք չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Եվրոպային»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետի կարծիքով, եթե երկրում առկա ուժերը չկարողանան պայմանավորվել, հետևանքները կարող են շատ աղետալի լինել:
«Ես չեմ կարծում, որ Ուկրաինան կմասնատվի ֆորմալ կերպով: Դե յուրե այն կմնա միացյալ պետություն: Սակայն գործնականում կենտրոնական կառավարման բացակայությունը կարող է երկար ձգվել: Այս դեպքում նա կլինի Լիբիա լայթս: Այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում նման է Մերձավոր Արևելքի իրադարձություններին»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը