Ֆրանսիայի դեսպանատան կրթաթոշակային ծրագրերը կմեկնարկեն ապրիլին
ֆրանսիական լավագույն բուհերում ուսումը շարունակելու համար ընդունելության մեկնարկը շուտով կտրվի: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը և դեսպանության Մշակույթի և համագործակցության բաժնի աշխատակիցներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին ֆրանսիական համալսարանների մագիստրատուրաներում և դոկտորանտուրաներում ուսանելու, ինչպես նաև դեսպանության կրթաթոշակների ծրագրից օգտվելու հնարավորությունները։
Դեսպան Անրի Ռենոն տեղեկացրեց, որ ապրիլին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը կսկսի իրականացնել կրթաթոշակային ծրագրերը` 2014-2015 ուստարվա համար: Նա նշեց, որ պետական բուհերի բակալավրում սովորելու համար ուսանողը պետք է վճարի ընդամենը 183 եվրո, իսկ դոկտորատուրայում` 388 եվրո: Անրի Ռենոն ընդգծեց, որ ֆրանսիական բուհերում ուսումն ավարտելուց հետո շատ ուսանողներ ապահովվում են աշխատանքով տարբեր ձեռնարկություններում և կազմակերպություններում:
Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան Միշել Կասբարյանն էլ հավելեց, որ Ֆրանսիայում շուրջ 700 ծրագրեր անց են կացվում անգլերեն լեզվով, դրանք կառավարման առարկաներն են, զբոսաշրջության, ինժիներատեխնիկական մասնագիտացումների, տնտեսագիտական և ճշգրիտ գիություններին ծրագրերը:
«Նմանատիպ ծրագրերն ուղեկցվում են նաև ֆրանսերեն լեզվի դասընթացներով: Մի մասը հնարավորություն է տալիս ֆրանսերենով անցնել»,- ասաց նա:
Ժան Միշել Կասբարյանի խոսքով, դեսպանատունը կողմանկից է ուսանողների շարժականության ծրագրին, իսկ անթերի դոսյե ներկայացրած ուսանողները երբեք չեն մերժվում: «Կան դոկտորատուրայում սովորելու հնարավորություններ, ընդունվողներին կարելի է ասել աշխատավարձ են վճարում: 180 ուսանող օգտվել է դրանից անցած տարի»:
Դեսպատանատան գիտության և տեխնիկայի հարցերով կցորդ Ալիս Լենան էլ նշեց, որ մի շարք գործիքներ են մշակվել հայ ուսանողներին աջակցելու համար: «Այցելել ենք Հայաստանի բազմաթիվ ավագ դպրոցներ, որտեղ ֆրանսերենի ուսուցանումը պարտադիր չէ, աշխատել ենք նաև բուհերի հետ: Կրթական բոլոր ոլորտներին առնչվող տեղեկատվական ծրագրեր կմշակենք և կտրամադրենք»:
Անրի Ռենոյի բնութագրմամբ, համագործակցության լավագույն վկայությունը երկու երկրների միջև իրականացվող մի շարք կրթական փոխանակման ծրագրերն են:
«Հայ-ֆրանսիական կրթական բարեկամության լավագույն ապացույցներից մեկը Հայաստանում ֆրանսիական համալսարանն է, որի բարձր առաջադիմություն ունցող ուսանողները հնարավորություն են ունենում ստանալ նաև Ֆրանսիայի հեղինակավոր բուհերի դիպլոմներ, ինչպես օրինակ Լիոնի համալսարանն է: Հայաստանի ֆրանսիական համալսարանում սովորող շուրջ 1000 ուսանողներ տասը տարիների ընթացքում արդեն ստացել են առաջատար բուհերի դիպլոմներ»,- ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա