46-րդ տեղը վերածվում է ավանդույթի
Լեռնադահուկորդների մրցաշարում հսկա ոլորվայրէջք մրցաձևում մեր երկիրը ներկայացնող Արման Սերեբրակյանը հայտավորված 109 մասնակիցների պայքարում առաջին փուլում զբաղեցրեց 54-րդ հորիզոնականը: 26-ամյա Արմանը առավել հաջող հանդես եկավ երկրորդ փուլում` երկու փուլի ընդհանուր արդյունքով վերջնականապես գրավելով 46-րդ տեղը (2 ր. 58,40 վրկ):
Առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար Թեդ Լիգետին (ԱՄՆ` 2.45,29), ֆրանսիացիներ Սթիվ Միսիլյեն (2.45,77) և Ալեքսիս Պանտյուրոն (2.45,93):
Նշենք, որ նման մրցաշարում այդպիսի արդյունք առաջին անգամ գրանցվեց Հայաստանի հաշվեկշռին: Հուսանք, որ Արման Սերեբրակյանը հուսախաբ չի անի նաև փետրվարի 22-ին` հատուկ ոլորովայրէջքի մրցումներում:
Օլիմպիական խաղերի վերջին օրը` փետրվարի 23-ին, ասպարեզում մնացած Հայաստանի երկրորդ պատվիրակ դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանն իր ունակությունները կդրսևորի ազատ ոճի 50 կմ մարաթոնում: Հետաքրքիր է , որ աշոցքցի դահուկորդը նույնպես 46-րդն է ճանաչվել և 15 կմ+15 կմ մրցատարածությունում (68 մասնակիցների պայքարում), և 15 կմ դասական ոճում (93 մասնակիցների թվում): Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները