Համայնքապետի համար պայքարում մնաց երեք կին
Նախօրեին մեկնարկեց մարտի 9-ի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը, բայց ցավոք` կանանց թիվը կրկնակի պակասել է: Եթե նախնական ՀՀ մարզերի մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու հայտ էին ներկայացրել վեց կանայք, ապա այսօր մնացել են միայն երեքը:
Panorama.am-ի հետ զրույցում Լոռու մարզի Ձորամուտ գյուղում համայնքի ղեկավարի արդեն նախկին թեկնածու անկուսակցական Արևիկ Ահարոնյանը նշեց, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, սակայն գերադասեց չմանրամասնել պատճառները: Պարզապես ակնարկեց, որ հիմնական մրցակիցը համայնքի երկար տարիների ղեկավարն է... թերևս սրանով էլ բացատրվում է ինքնաբացարկը:
Ինչ վերաբերում է Տորունիքին, որի մասին նախկինում արդեն գրել էինք, ապա այս համայնքում առաջադրված երկու թեկնածուներն էլ կանայք են ու բարեբախտաբար` նրանցից ոչ մեկը ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել:
Նշենք, որ ինքնաբացարկ հայտնած կանայք հրաժարվել են Լոռու մարզի Ձորամուտ, Նովոսելցովո, ինչպես նաև Սյունիքի մարզի Ալվանք համայնքների ղեկավար ընտրվելու պայքարից: Ալվանքի համայնքում պայքարից հրաժարված Ծովինար Գրիգորյանն էլ Panorama.am-ին նույն պատճառն էր նշել` երկար տարիներ համայնքը ղեկավարած համայնքապետն է իր որոշման միակ պատճառը, քանի որ նա հույս չունի, որ համագյուղացիները կցանկանան ինչ-որ բան փոխել:
Նախորդիվ`
Տորունիքի կին համայնքապետը չի վախենում կին մրցակցից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները