Կմեկնարկի Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) և Բրիտանական խորհուրդը հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի նվիրվում է մեր հասարակությունում առկա ներառական և հաղորդակցության խնդիրներին։
«ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին ժամը 16.00-ին Մոսկվա կինոթատրոնում` «Ամառը փետրվարին» ֆիլմով:
Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուրերն են Բրիտանական խորհրդի ֆիլմերի բաժնի խորհրդատու Քրիսթին Բարդսլինը և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը: Քրիսթին Բարդսլին իր այցելության ընթացքում կհանդիպի ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների ընթացքում երկուստեք կփորձեն ընդգծել հայկական և բրիտանական կինոարտադրության կապերի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
«Մշակութային ծրագրերը մշտապես գտնվում են «ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության կենտրոնում. աջակցելով այս ծրագրի իրականացմանն՝ համոզված եմ, որ մենք հնարավորություն կունենանք ներդնել մեր լուման ներառական և հաղորդակցության խնդիրների լուծման գործում՝ դարձնելով կյանքն ավելի լավ։ Ավելին, կհայտնաբերենք երիտասարդ նոր անուններ, ովքեր իրենց տաղանդով և ժամանակակից հայացքներով նոր շունչ կհաղորդեն հայ կինոարվեստին և հայկական մշակույթին»,-ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի միջոց է բրիտանական կինոարվեստը ներկայացնելու հայ հանդիսատեսին, բացահայտելու որոտի վերջին զարգացումները և ստեղծելու կապեր հայ և բրիտանական կինոարտադրողների միջև: Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը սպասված իրադարձություն է դարձել, ինչը ոգևորիչ է և ուրախալի»,– ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Փառատոնի շրջանակում կցուցադրվի ինը ֆիլմ մայրաքաղաքում և մարզերում։ Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 22-ից մարտի 5-ը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում: Փետրվարի 28-ին ողջ օրը Սինեմա Սթար կինոթատրոնի սրահներից մեկում կցուցադրվեն փառատոնի ֆիլմերը: Մարտի 5-ին նախատեսվում է հատուկ ծրագիր Նաիրի կինոթատրոնում։ Գորիսում, Գյումրիում և Գավառում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Փառատոնի շրջանակում կանցկավի արդեն ավանդական դարձած գրախոսականի մրցույթը, որի գլխավոր մրցանակակիրը կարժանան iPad Air-ի։
Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Յունիսեֆը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում