Կհրատարակի Հրանտ Դինքի երկրորդ գիրքը
ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղը կհրատարակի Հրանտ Դինքի բուլղարերենով երկրորդ գիրքը: Գիրքը թարգմանվել է դոցենտ Խաչիկ Խաչիկյանի կողմից և կհրատարակվի բուլղարերեն լեզվով ու Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներում կկազմակերպվեն շնորհանդեսներ:
Գրքում զետեղված են Հրանտ Դինքի հոդվածները, որոնք նա հրապարակել է «Ակոս» թերթում, այդ թվում նաև այն հոդվածը, որը լույս է տեսել նրա սպանության օրը (հունվարի 19-ին, 2007 թ.): Դրանցում անհաղթելի ուժի՝ խոսքի միջոցով արտահայտված են նրա անսասան դիրքորոշումը Հայկական հարցի վերաբերյալ: Տեղեկացնում է «Կանթեղ Արարատյան» հայկական տեղեկատվական կայքը:
«Հրանտ Դինք» հիմնադրամի հետ անցկացված բանակցությունների արդյունքում (2009-2010 թթ.), 2011 թ. ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղը պայմանագիր է ստորագրել, ըստ որի իրավունք է տրվել բուլղարերեն լեզվով հրատարակել Հրանտ Դինքի առաջին «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» գիրքը՝ դոցենտ Խաչիկ Խաչիկյանի թարգմանությամբ: 2011 թ. դեկտեմբեր ամսին կազմակերված գրքի շնորհանդեսներին Պլովդիվ, Սոֆիա և Վառնա քաղաքներում անձամբ ներկա էր նրա այրին՝ Ռաքել Դինքը:
Երկրորդ հրատարակության մեջ, «Մարդն, ով վարում է այս հոդվածաշարը» գրքում, մասնակցում է նաև Հրանտ Դինքի մտերիմ ընկեր, պատմաբան և սոցիոլոգ, ԱՄՆ Կլարկի համալսարանի դասախոս պրոֆեսոր Թաներ Ակչամը, որի հետ ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղը կապվել է և խնդրել, որ գրի այս երկրորդ գրքի նախաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան