Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվողը չի դադարեցրել հացադուլը
Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը չի դադարեցրել հացադուլը: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Սույն գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանը արդեն 7օր հացադուլ է սկսել և ըստ Գոռ Ղլեչյանի՝ առայժմ առողջական խնդիրներ չունի:
Նշենք, որ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Հարություն Սարգսյանի՝ հացադուլ հայտարարելու նպատակն է՝ ապացուցել, որ ինքը վերը նշված սպանության հետ կապ չունի: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ իր ճառում նրա համար պահանջել է 15 տարվա ազատազրկում:
Հ. Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը թերթի հետ զրույցում նշել է, որ պաշտպանյալի առողջական վիճակը լավ չէ՝ անընդհատ ջերմություն ունի և շարունակում է հացադուլը՝ չնայած դադարեցնելու իր հորդորներին: