ԻԻՀ ԱԳՆ. Իրանը պատրաստ է Հայաստանի հետ բազմակողմանի հարաբերություններ զարգացնել
«Իրանը պատրաստ է Հայաստանի հետ բազմակողմանի հարաբերություններ զարգացնել»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գագիկ Բունիաթյանի հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով քաղաքական, տնտեսական և առևտրի ոլորտում Թեհրանի և Երևանի միջև առկա լավ հարաբերությունները, հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կզարգանան նաև լրատվական ոլորտում:
Հիշեցնենք, որ ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-ին մեկնել է Թեհրան՝ մասնակցելու է իրանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական լրատվամիջոցների համատեղ հանդիպմանը:
Նախատեսվում է, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) և ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության միջև փոխընբռնման հուշագիր կստորագրվի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում