Էշթոնը Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցած բանակցությունները կառուցողական է որակել
«Իրանի և «5+1 խմբի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Վիեննայում Իրանի և «5+1» խմբի միջև տեղի ունեցած եռօրյա բանակցությունների ավարտից հետո այսօր առավոտյան հայտարարությամբ են հանդես եկել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Էշթոնը, ամփոփելով Իրանի միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցած եռօրյա բանակցությունները, նշել է. «Բանակցությունները անցան կառուցողական մթնոլորտում, սակայն դեռ շատ անելիքներ կան. Մեր գործը հեշտ չի լինելու, բայց մենք լավ ենք սկսել»:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն էլ, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև վերջնական համաձայնության ձեռք բերմանը, մասնավորապես նշել է. «Առջևում շատ անելիքներ կան, դժվար աշխատանք է լինելու, սակայն երկու կողմն էլ զգում է, որ այդ դժվար գործն իրականացնելու համար լավ սկիզբ է դրվել»:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին, նշել է, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռիբակովը հայտարարել է, թե բանակցող կողմերի միջև քաղաքական կամքի դեպքում հնարավոր է, որ մինչև 2014թ. հուլիս ամիսը Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ համապարփակ համաձայնություն կկայանա:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Ինչի՞ դիմաց է Իրանը հրաժարվում ուրանի 20 տոկոս հարստացումից
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում